|
Ընկերությունը
Թիմը
Ցանցը
Իրադարձություններ
ԶԼՄ
Նորություններ
Թափուր աշխատատեղեր
Բարեգործություն

    Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

    Դեկտեմբեր 23, ‎2008

    «Երեխաները մեր ապագան են»` ԷյԴիՍի բարեգործական սոցիալական ակցիա «Զատիկ» մանկատանը

    2008թ․ դեկտեմբերի 28-ին «Զատիկ» մանկատանը տեղի ունեցավ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերության (ԷյԴիՍի) «Երեխաները մեր ապագան են» կարգախոսով բարեգործական սոցիալական ակցիա, որի շրջանակներում երեխաներին նվիրվեց անսահմանափակ ժամկետով բարձրորակ օպտիկամանրաթելային Ինտերնետ հասանելիություն։

    Մեզ սիրով միացավ նաև բոլորի կողմից շատ սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո), ում երեխաները ընդունեցին մեծ խանդավառությամբ: Մկոն նվիրեց նրանց «Կարգին DVD», «7.5 – II» ու «Կարգին Մուլտեր» խտասկավառակներ և այն, ինչ իրոք անգին է՝ լիաթոք ծիծաղ։

    Կարևորելով Ինտերնետի և հաղորդակցատեղեկատվական տեխնոլոգիաների դերը ներկայիս կյանքում՝ համարում ենք անհրաժեշտ այդ տեխնոլոգիաների առկայությունը նաև «Զատիկ» մանկատանը, որը ունի ժամանակակից, սակայն ինտերնետով չապահովված համակարգչային կենտրոն, իսկ սանիկների տարիքային սահմանը թույլ է տալիս նրանց արագ և արդյունավետ յուրացնել Ինտերնետի օգտագործումը։

    Ինտերնետը նշանակալից և անհրաժեշտ դեր է խաղում մարդկային անձի ձևավորման գործընթացում։ Այսօր Ինտերնետը վստահ մուտք է գործել թե՛ առևտրային կազմակերպություններ, ուսումնական հաստատություններ, թե՛ մարդու առօրյա և հատուկ հետաքրքրություն է առաջացնում աճող սերնդի մոտ։ Ինտերնետը ապահովում է ուսման ուղղակի և անուղղակի եղանակներ։ Ինտերնետը կարողացավ միավորել տարբեր երկրներում բնակվող մարդկային միլիոններ, կրճատել աշխարհագրային հեռավորությունները և չեզոքացնել հաղորդակցվելու խոչընդոտները գիտության, մշակույթի և կրթության տարբեր բնագավարներում։

    Ինտերնետը հնարավորություն կընձեռի մանկատան երեխաներին նաև կապի մեջ լինել արտերկրում գտնվող իրենց բարեկամների հետ, լինել տեղեկացված և գտնել նոր ընկերներ։

    Երեխաները կստանան ինտերնետից օգտվելու համապատասխան ուսուցում, ինչը կնպաստի մանկատան սանիկների սոցիալմշակութային արդյունավետ զարգացմանը։

    Բարեգործություն «Զատիկ» մանկատանը


 
Գլխավոր էջ | Ծառայություններ | Մեր մասին | Հետադարձ կապ
Copyright © Armenian Datacom Company, 2012
nslookup website testing
Կայքի քարտեզը | Իրավական տեղեկատվություն