|
Ընկերությունը
Թիմը
Ցանցը
Իրադարձություններ
ԶԼՄ
Նորություններ
Թափուր աշխատատեղեր
Բարեգործություն

    Ընկերության մասին

    «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) հայ-նորվեգական համատեղ ձեռնարկությունը հիմնադրվել է 2006 թվականի ապրիլին։ 2009 թվականի հունվարին ընկերությանն է միացել «Դելտա Փարթներս» ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Դուբայում:

    «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը Երևան քաղաքում ստեղծել է 21-րդ դարի հեռահաղորդակցության ցանց, որը հասարակությանը տրամադրում է գերժամանակակից կորպորատիվ լայն տարածքային ցանցային հզորություններ և Ինտերնետ հասանելիության ծառայություններ: ADC ընկերությունը պաշտոնապես ներկայացվեց հանրությանը 2007թ. ապրիլի 27-ին` ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը պաշտոնական բացման արարողության ժամանակ:

    ADC-ի նպատակն է ընկերություններին և հանրությանը հրավիրել մի նոր թվային աշխարհ, որը միշտ միացված է, ունի հաղորդակցության անվտանգության և հուսալիության բարձր մակարդակ և հնարավորություն է ընձեռում օգտվելու հեռահաղորդակցության ոլորտում կիրառվող ամենաժամանակակից ծառայություններից և էլեկտրոնային կառավարման նորարարական լուծումներից: ADC ընկերության առաջարկը մշակված է` բավարարելու տվյալների հաղորդման մշտապես աճող պահանջարկը և իրականացնելու ժամանակակից ցանցային լուծումներ:

    ADC ընկերությունը հպարտ է, որ հանդիսանում է առաջին ընկերությունը Հայաստանում, որին շնորհվեց հանրային հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման արտոնագիր՝ նոր օրենքների ու կարգավորման ընթացակարգերի համաձայն: Ընկերությունը Հայաստանում ստեղծել է անկախ և պահուստային հզորություններով օժտված, օղակաձև մայրուղիների փոխմիացված տոպոլոգիայով աննախադեպ օպտիկամանրաթելային ցանց:

    Շնորհիվ իր շարունակական ներդրումային ռազմավարության` ADC-ն անընդհատ զարգացնում և ընդլայնում է իր ծառայությունները՝ շուկայական պահանջարկին համապատասխան։ Դրան համապատասխան անընդհատ ընդլայնվում է նաև ADC ցանցը։


 
Գլխավոր էջ | Ծառայություններ | Մեր մասին | Հետադարձ կապ
Copyright © Armenian Datacom Company, 2010
Armenian Top Web Sites Statistics & Rating
Կայքի քարտեզը | Իրավական տեղեկատվություն