|
Ընկերությունը
Թիմը
Ցանցը
Իրադարձություններ
ԶԼՄ
Նորություններ
Թափուր աշխատատեղեր
Բարեգործություն

    Իրադարձություններ


    ԷյԴիՍի-ն՝ DigiTech EXPO 2009-ի պաշտոնական հովանավոր

    Հայաստանում բիզնես հաղորդակցության ծառայությունների առաջատար ԷյԴիՍի ընկերությունը տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա խոշոր միջոցառմանը, DigiTech EXPO 2009-ին եւս, պատրաստվում է ներկայանալ նորարարական լուծումներով:

    Այս DigiTech EXPO 2009-ին ԷյԴիՍի-ն կներկայանա որպես պաշտոնական հովանավոր: Այս մասնակցության շրջանակներում ԷյԴիՍի-ն կանցկացնի սեմինար՝ հանրությանը մանրամասն իրազեկելու ընկերության տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ:

    Ավանդական ծառայություններին զուգահեռ, ԷյԴիՍի-ն այս տարի ևս իր սպառողներին է ներկայացնելու նաեւ ծառայությունների այնպիսի նոր տեսականի, ինչպիսիք են դոմեյնների գրանցումն ու հոսթինգային արդի լուծումները, որոնց թվում՝ սերվերի համա-տեղակայում (կոլոկացիա), առանձնացված սերվեր եւ, առաջին անգամ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հոսթինգային կատարյալ լուծում, հիմնված վիրտուալ առանձնացված սերվերի՝ VDS տեխնոլոգիայի վրա:

    Հոսթինգային այս նոր լուծումը՝ VDS ծառայությունը, ստեղծված է ցանկացած կազմակերպության տվյալների բազայի, արխիվների, ծրագրերի և այլ բովանդակության (քոնթենթ) անվտանգության, շուրջօրյա հասանելիության և անընդմեջ մոնիթորինգի ապահովման նպատակով: VDS ծառայության հիմնական առավելությունն այն է, որ միեւնույն գերհամակարգչում տեղակայված սերվերներից մեկի խափանումը բացարձակապես չի անդրադառնում մյուսների գործունեության վրա:

    Նոր ծառայությունների մեկնարկը ԷյԴիՍի-ն ուղեկցելու է բազմաթիվ հետաքրքիր բիզնես առաջարկներով, որոնց առանցքային նպատակն է բավարարել սպառողների օրըստօրե աճող պահանջարկը եւ բարձրացնել Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցության ծառայությունների նշաձողը:

    Սիրով հրավիրում ենք Ձեզ ԷյԴիՍի տաղավար, ս/թ հոկտեմբերի 2ից 4-ը, Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիր:

    DigiTech 2009

     

     



    ԷյԴիՍի-Մեդիամաքս. նվաճելով բարձունքները

    Արմենիան Դեյթաքոմ Քամփնին, (ԷյԴիՍի)՝ բիզնես հաղորդակցության ծառայությունների առաջատարը Հայաստանում, հովանավորեց Մեդիամաքս լրատվական գործակալությանը՝ վաղուց ծրագրավորած նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար։ «Նվաճելով երազանքի լեռը» խորագրով արշավը տեղի ունեցավ օգոստոսի 1-ից 5-ը, երբ Մեդիամաքսի արշավախմբի անդամները հասան Արարատ լեռան գագաթը։

    Արշավի հիմնական նպատակը կապված էր երկու նշանակալից տարեդարձերի հետ։ Առաջինը՝ 180 տարի առաջ, 1829թ․ սեպտեմբերի 27-ին, պատմության մեջ Արարատ լեռն առաջին անգամ նվաճել են Դորպատի (Տարտուի) համալսարանի պրոֆեսոր, ռուս հետազոտող Յոհան Ֆրիդրիխ Պարրոտն ու հայ անվանի գրող Խաչատուր Աբովյանը։ Ինչպես նաև՝ այս տարվա հոկտեմբերի 15-ը նշանավորվում է Խաչատուր Աբովյանի 200-ամյակով։

    Գնահատելով այս երկու տարեդարձերի կարևորությունը, ԷյԴիՍի ընկերությունը դարձավ միակ հովանավորը՝ Մեդիամաքսի պատմական արշավախմբի համար։

    Արշավի ժամանակ կատարված լուսանկարներն ու նկարահանումները կանմահացնեն այս արշավը, դարձնելով այն հայ պատմության անբաժանելի մի մասը (տես ստորև՝ Արարատ)։

    Այն օրվանից ի վեր, երբ Պարրոտն ու Աբովյանն առաջինը նվաճեցին Արարատ լեռը, մինչ օրս ու դեռ ապագայում էլ, լեգենդար Արարատը կշարունակի գրավել Հայաստանի ու օտարերկրյա արշավականներին։ Նոր արշավախմբերը ևս կգտնեն արժանավայել արձագանք ու կարժանանան հատուկ ուշադրության՝ ողջ աշխարհով սփռված հայերի կողմից։

    Ararat

    Ararat

     


    ԴիջիԹեք 2009

    Շարունակելով իր ակտիվ մասնակցությունը Հայաստանի ամենամյա ՏՏ իրադարձություններին, ԷյԴիՍի ընկերությունն այս տարի ևս մասնակցեց հունիսի 19-20-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կազմակերպված ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2009 միջոցառմանը։

    Մեծապես կարևորելով տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների կիրառումը բիզնեսում, ԷյԴիՍի ընկերությունը տարեցտարի ձևավորում է ծառայությունների նոր տեսականի՝ հաշվի առնելով շուկայի պահանջները։ Այդ է վկայում ԴիջիԹեք Բիզնես ֆորումին ներկայացված հոսթինգի նոր լուծումը՝ Վիրտուալ առանձնացված սերվեր՝ VDS ծառայությունը։

    VDS Վիրտուալ առանձնացված սերվերը ստեղծված է ցանկացած կազմակերպության տվյալների բազայի, արխիվների, ծրագրերի և այլ բովանդակության (քոնթենթ) անվտանգության, շուրջօրյա հասանելիության և անընդմեջ մոնիթորինգի ապահովման նպատակով: Այս լուծումը կատարյալ ընտրություն է ցանկացած ծավալի և տեսակի գործունեության համար, եզակի ծրագրի կամ տվյալների բազայի տեղակայման համար, հասարակական հասանելիության այլ քոնթենթի համար:

    Նորամուծությանը զուգահեռ՝ ընկերությունը ներկայացրեց հունիսի 18-ից 30-ը հայտարարված "Անվճար միացում" ակցիան, որը հնարավորություն է ընձեռում բոլոր ընկերություններին Լայնաշերտ Ինտերնետի ու Տվյալների Հաղորդման նոր բաժանորդագրման և/կամ նոր կետերի միացումների համար՝ ազատելով միացման վարձի անհրաժեշտությունից։

    Բիզնես Ֆորումի ընթացքում ԷյԴիՍի և այլ մասնակից կազմակերպություններ հանդիպեցին Կառավարության անդամներին, հայաստանյան և միջազգային ՏՏ ոլորտի ընկերութունների ներկայացուցիչներին, վերջիններիս մանրամասն ներկայացնելով նորամուծությունները, դրանց կարևորությունն ու հետագա զարգացումները։

    Այսպիսով, ԷյԴիՍի-ի ներկայությունը ԴիջիԹեք Բիզնես Ֆորում-2009-ին մեկ անգամ ևս նպաստեց ընկերության դիրքի ամրապնդմանը շուկայում ու ՏՏ և Հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների շարքում։


    ԴիջիԹեք-2008

    2008 թվականի հոկտեմբերի 3-ից 5-ը ԷյԴիՍի-ն ակտիվ մասնակցություն ցուցաբերեց տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաներին նվիրված «ԴիջիԹեք-2008» ցուցահանդեսին։

    Ընկերությունը բարձր է գնահատում այդ միջոցառման դերը հայկական հեռահաղորդակցության և ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում։

    Ինչպես ԷյԴիՍի-ի, այնպես էլ մյուս բոլոր մասնակիցների համար «ԴիջիԹեք-2008» ցուցահանդեսի միջոցով հնարավորություն ընձեռվեց հանդիպել Կառավարության անդամների, հայաստանյան և միջազգային ՏՏ ոլորտի ընկերութունների ղեկավարության և ներկայացուցիչների հետ, որի միջոցով մասնակիցները և հյուրերը ներկայացրեցին իրենց ծառայությունները, նախագծերը, նորարական առաջարկները, քննարկեցին հայաստանյան ՏՏ ոլորտի կարևորագույն խնդիրները։

    «ԴիջիԹեք-2008»-ի ընթացքում ԷյԴիՍի-ն ներկայացրեց իր ծառայությունները, ԷյԴիՍի ցանցն իր կիրառություններով, ինչպես նաև հայտարարեց «Աշնանային անակնկալ» նախագծի շրջանակներում իրականացվող ակցիայի մասին, որը նախատեսում էր 2008թ. հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 15-ը լայնաշերտ ինտերնետի անվճար միացում՝ բոլոր ընկերությունների համար։

    Շնորհիվ «ԴիջիԹեք-2008»-ի ընկերությունը ստացավ բազմաթիվ նոր համագործակցության առաջարկներ և հնարավորություններ, եզրակացություններ կայացրեց շուկայի պահանջարկի վերաբերյալ, ինչն էլ անպայման կնպաստի ընկերության առևտրային առաջարկների ճիշտ ուղղվածությանը։

    ԷյԴիՍի-ն «ԴիջիԹեք-2008»-ում

    ԷյԴիՍի-ն «ԴիջիԹեք-2008»-ում

     ԷյԴիՍի սեմինար՝ «ԴիջիԹեք-2008», մաս 1       ԷյԴիՍի սեմինար՝ «ԴիջիԹեք-2008», մաս 2

      ԷյԴիՍի սեմինար՝ «ԴիջիԹեք-2008», մաս 3


    ԴիջիԹեք Բիզնես համաժողով 2008

    ԴիջիԹեք Բիզնես համաժողովին ԷյԴիՍի ընկերությունը հանդես եկավ որպես միջոցառման ինտերնետ կապի պաշտոնական աջակից։

    ԷյԴիՍի ընկերությունը` որպես Հայաստանում առաջադեմ ցանցային լուծումներ ապահովող առաջատար ընկերություն, միջոցառման ընթացքում ներկայացրեց իր ծառայությունները, ցանցի տեխնիկական նկարագիրը, հնարավոր բիզնես կիրառումը (ապլիկացիաները) և հնարավորությունները:

    ԷյԴիՍի-ն «ԴիջիԹեք Բիզնես համաժողով-2008»-ում

    ԷյԴիՍի-ն «ԴիջիԹեք Բիզնես համաժողով-2008»-ում


    ԴիջիԹեք Էքսպո - 2007

    2007 թվականի հոկտեմբերի 26-ից 28-ը ԷյԴիՍի ընկերությունը, որպես պաշտոնական հովանավոր, մասնակցեց տեղեկատվական տեխնոլոգիաների «ԴիջիԹեք Էքսպո» 3-րդ միջազգային ցուցահանդեսին:

    Ընկերությունը ներկայացրեց իր ծառայությունների լայն սպեկտորը։ ԷյԴիՍի օպտիկամանրաթելային ցանցի մեծ հնարավորությունները ցույց տալու նպատակով հաստատվեց ուղիղ թվային կապ (IP տեսահսկում) Հանրապետության Հրապարակի հետ։

    Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հեռարձարկումը նույնպես վկայեց ԷյԴիՍի օպտիկամանրաթելային ցանցի հուսալի, գերարագ և անխափան գործունեության մասին՝ ցուցադրելով ԷյԴիՍի ցանցի միջոցով ինտերնետ հեռուստատեսության հեռարձակման իրական հնարավորությունը:

    ԷյԴիՍի-ն «ԴիջիԹեք Էքսպո-2007»-ում


    ԷյԴիՍի ցանցի բացման արարողությունը

    2007թ. ապրիլի 27-ին ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ԷյԴիՍի) ցանցի պաշտոնական բացումը:

    Ողջունելով ընկերության մուտքը հայաստանյան շուկա` Հայաստանի առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը ընդգծեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաները դեռևս 2000 թվականին գերակա հայտարարելու քաղաքականությունն արդեն «տալիս է իր պտուղները»:

    «Այս ընկերությունը կդառնա ոլորտի առաջատար ընկերություններից մեկը` ապահովելով ինտերնետ կապի բարձր որակ և ոլորտի զարգացում»,- հայտարարեց Նախարար Կ.Ճշմարիտյանը:

    Ցանցի բացման արարողության ժամանակ դահլիճում ցուցադրվեց քաղաքի տարբեր մասերից հաստատված ուղիղ տեսալսողական կապը՝ ապացուցելով ԷյԴիՍի ընկերության հզոր և արագագործ օպտիկամանրաթելային ցանցի արդյունավետությունը:

    Շնորհանդեսին հաջորդեց բազմազան հետաքրքիր ծրագրերով հանդիսավոր ընդունելությունը:

     ԷյԴիՍի ցանցի բացման արարողություն

     ԷյԴիՍի ցանցի բացման արարողություն        ԷյԴիՍի 


 
Գլխավոր էջ | Ծառայություններ | Մեր մասին | Հետադարձ կապ
Copyright © Armenian Datacom Company, 2012
nslookup website testing
Կայքի քարտեզը | Իրավական տեղեկատվություն