|
Ընկերությունը
Թիմը
Ցանցը
Իրադարձություններ
ԶԼՄ
Նորություններ
Թափուր աշխատատեղեր
Բարեգործություն

    ԷյԴիՍի Ցանցը

    Ընկերությունն առաջինն է, որ Հայաստանում ստեղծել է անկախ և պահուստային հզորություններով օժտված, IP/MPLS տեխնոլոգիայի վրա հիմնված և օղակաձև մայրուղիների փոխմիացված տոպոլոգիայով օպտիկամանրաթելային ցանց:

    Ընկերությունը շարունակում է զգալի ներդրումներ իրականացնել իր սեփական և բացառապես անկախ ցանցը ընդլայնելու նպատակով։ ԷյԴիՍի ցանցն այսօր ունի ավելի քան 500 կմ երկարություն, հիմնացանցը հենված է 21 բաշխիչ հանգույցների վրա: Հանգույցներից յուրաքանչյուրում տեղադրված սարքավորումներն ապահովում են 1:1 պահուստայնություն (redundancy) բոլոր հիմնական ֆունկցիոնալ հնարավորությունների համար, ինչպես նաև համալրված են անխափան սնուցման աղբյուրներով: Ցանցը կառուցվել է գերմանական «Draкa Comteq» ընկերության արտադրած օպտիկական մալուխով և ստեղծված է ամենաժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչը հնարավորություն է տալիս ցանցային միջուկում ապահովել մինչև 200 Գբիթ/վրկ արագագործություն: Ցանցային միջուկում օգտագործվել են «Alcatel-Lucent» ընկերության ժամանակակից սարքավորումները:

    ԷյԴիՍի ցանցը հնարավորություն է տալիս մեկ կետից մեկ այլ կետ միացման համար ունենալ մի քանի հնարավոր ճանապարհներ։

    ԷյԴիՍի oգտագործվող սարքավորումները և դրանց փոխմիացման մայրուղիները նախատեսված են տվյալների փոխանցման գործառույթի անխափան ընթացքը 24 ժամ 7 օր ռեժիմով ապահովելու համար:

    ԷյԴիՍի ցանցի կառուցումն իրականացվել է լիցենզավորված կազմակերպության կողմից, աշխատանքները վերահսկել և համակարգել են «Alcatel-Lucent» ընկերության մասնագետները:

    Նման ցանցը հնարավորություն է տալիս նվազագույն ծախսերով իրար միացնել կազմակերպության բաժանորդներին, ինչպես նաև ապահովում է տվյալների հաղորդման անվտանգությունը, ինչը հանդիսանում է հեռահաղորդակցության առաջնահերթ պահանջ 21-րդ դարի գործարար միջավայրում:

    ԷյԴիՍի ցանցի նկարագիրը և կիրառությունները

     ԷյԴիՍի սեմինար՝ «ԴիջիԹեք-2008», մաս 1      ԷյԴիՍի սեմինար՝ «ԴիջիԹեք-2008», մաս 2

     ԷյԴիՍի սեմինար՝ «ԴիջիԹեք-2008», մաս 3


 
Գլխավոր էջ | Ծառայություններ | Մեր մասին | Հետադարձ կապ
Copyright © Armenian Datacom Company, 2012
nslookup website testing
Կայքի քարտեզը | Իրավական տեղեկատվություն