Գարնանային ակնթարթ

    Ապրիլ 26. 2011

    ADC-ն հանդես է գալիս նոր Գարնանային Ակնթարթ ակցիայով։

    Միայն 1 օր, Մայիսի 2-ին բոլոր ADC Ինտերնետ բաժանորդները կարող են ավելացնել ինտերնետի արագությունը և ստանալ 30% զեղչ ավելացրած արագության համար։

    Ակցիան գործում է միայն 1 օր Մայիսի 2-ին


    Դոմենային անվանումների գրանցում

    Մարտ 23. 2011

    Ուրախ ենք տեղեկացնել, որ կարող եք գրանցել ձեր դոմենային անվանումները մեր կայքի միջոցով՝

     

    ·         Ծառայությունը մեկ տարվա համար - 12000 ՀՀ դրամ կանխավճար

    ·         Ծառայությունը երկու տարվա համար - 24000 ՀՀ դրամ կանխավճար

    ·         Ծառայությունը երեք տարվա համար - 36000 ՀՀ դրամ կանխավճար

    ·         Ծառայությունը չորս տարվա համար - 48000 ՀՀ դրամ կանխավճար

    ·         Ծառայությունը հինգ տարվա համար - 60000 ՀՀ դրամ կանխավճար

     

    Հարգելի ԷյԴիՍի բաժանորդներ, իսկ ձեզ համար մենք մշակել ենք հատուկ սակագներ՝

    ·         Ծառայությունը մեկ տարվա համար - 8000 ՀՀ դրամ կանխավճար

    ·         Ծառայությունը երկու տարվա - 16000 ՀՀ դրամ կանխավճար

    ·         Ծառայությունը երեք տարվա - 24000 ՀՀ դրամ կանխավճար

    ·         Ծառայությունը չորս տարվա - 32000 ՀՀ դրամ կանխավճար

    ·         Ծառայությունը հինգ տարվա - 40000 ՀՀ դրամ կանխավճար

     

    Խնայե՛ք գրանցելով դոմենային անվանումները մեր կայքի միջոցով կամ դիմելով մեզ: 

    Ձեր ԷյԴիՍի

     


    Շնորհավոր

    Դեկտեմբեր 29. 2010

    Հարգելի Հաճախորդներ,

    Շնորհավորում ենք Ձեզ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող գալիք տարին լինի Ձեզ համար հեռանկարային հաջողությունների եւ բարգավաճման տարի:


    Շնորհակալություն մեր ընկերության ծառայություններից օգտվելու համար:

    Ջերմ մաղթանքներով,
    Ձեր ԷյԴիՍի

    Խնդրում ենք հետեւել այս հղմանը  http://adc.am/greeting/greeting-s.html

     


    Հատուկ առաջարկ

    Սեպտեմբեր 01. 2010

     

    Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ հայտարարում ենք գրավիչ ակցիա բոլոր ուսանողների համար: Ներկայացրու՛ քո ուսանողական գրքույքն և կնքի՛ր պայմանագիր մինչև հոկտեմբերի 31-ը: Օգտվի՛ր մեր բարձրակարգ ինտերնետ ծառայություններից:

    Մանրամասն տեղեկությունների համար սեղմիր այստեղ:

     


    Ծանուցում

    Հուլիս 13. 2010

    Հարգելի բաժանորդներ,

    Ցանկանում ենք տեղեկացնել ձեզ, որ ըստ «Ֆայբրնետ» ընկերության կողմից տրամադրված տեղեկության, Վանաձորում տեղի ունեցած մալուխի վնասման հետևանքով հուլիսի 12-ին տեղի է ունեցել ինտերնետ կապի խափանում՝ 12:43-ից մինչև 13:40 և կապի մակարդակի վատթարացում 13:40-ից մինչև 14:45 ժամանակահատվածում (պահուստային կապուղի տեղափոխելուց հետո):

    Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար:

    Հարգանքներով,

    Ձեր ԷյԴիՍի  

     


    Նոր ծառայություններ կորպորատիվ բաժանորդների համար

    Մարտ 17. 2010

    Ձեզ ենք ներկայացնում մեր նոր «Ինտերնետ Երաշխիք», «Ինտերնետ Քուլ» եւ «Ինտերնետ Դրայվ» ծառայությունները, որոնք մշակված են կորպորատիվ հաճախորդների համար եւ, որոնց միացումն ու ակտիվացումը իրականացվում է ամբողջովին անվճար:

    Ծառայությունների մեծ առավելություն է հանդիսանում օպտիկամանրաթելային միացումը, որը երաշխավորում է կապի որակի բարձր մակարդակ:

    Բացի այդ, դուք ունեք հիասքանչ հնարավորություն ստանալու զգալի զեղչեր  5%, 10%, 15% եւ 20% չափով՝ 3, 6, 9 ու 12 ամիսների համար համապատասխանաբար' կանխավճար իրականացնելու դեպքում:

    «Ինտերնետ Երաշխիք», «Ինտերնետ Քուլ» եւ «Ինտերնետ Դրայվ» ծառայություններին բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է ստորագրել մեկ տարվա պայմանագիր:

    Նոր ծառայությունների եւ նրանց սակագների մասին ավելի մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ այստեղից:

    էյԴիՍի՝ Դարձի'ր ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻՑ ՈՒԺԵՂ:


    Ակցիայի տեւողության երկարացում

    Մարտ 08. 2010

    Մարտի 8-ի կապակցությամբ հայտարարում ենք հայաստանյան հեռահաղորդակցման շուկայում իր նախադեպը չունեցող  FastClick բնակարանային ինտերնետ ծառայության ակցիայի տեւողության երկարացում:  FastClick -ը մատուցում է ինտերնետ վարդակից, այսինքն, էլեկտրական ցանցի միջոցով։

    Մինչև ապրիլի 7-ը մեկ տարվա պայմանագիր կնքելու դեպքում Դու կստանաս սիմետրիկ արագություններով բարձրորակ գերարագ ինտերնետ՝ աննախադեպ ցածր գներով։ Իսկ գիշերային ժամերին և ամեն կիրակի Դու կօգտվես պայմանագրով պատվիրվածից կրկնակի անգամ բարձր արագությամբ։

    FastClick-ը շատ պրակտիկ լուծում է, որը թույլ է տալիս էականորեն կրճատել ցանցի միացման ժամանակն՝ առանց մալուխի մոնտաժային,  ինչպես նաեւ լրացուցիչ համակարգչային  կոնֆիգուրացիոն աշխատանքների իրականացման: Տեղափոխման դեպքում Դու կարող ես «վերցնել» Քո ցանցը Քեզ հետ, տեղափոխելով մոդեմը ցանցին միացված մեկ այլ շենք:

    Ստուգիր Քո տան հասանելիությունը այստեղ։

    Հատուկ առաջարկի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար սեղմիր այստեղ:

    FastClick' Բացահայտի'ր Քո ներուժը:


     


    Շնորհավոր, սիրելի կանայք

    Մարտ 07. 2010

    Հարգելի կանայք

    Սրտանց շնորհավորում ենք Ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ։

    Թող բոլոր ժպիտները նվիրվեն Ձեզ, թող Ձեր աչքերը միշտ փայլեն։

    Ցանկանում ենք Ձեզ միշտ սիրել եւ լինել սիրված, իսկ Ձեր կյանքը լինի լի ուրախ և երջանիկ պահերով։

    Սիրով,

    ԷյԴիՍի անձնակազմ

     


    Հատուկ առաջարկ Քեզ համար

    Փետրվար 12. 2010

    Մենք առաջարկում ենք առանձնահատուկ լուծումներ Քո տան համար՝ հատուկ առաջարկներ նոր և գրավիչ գներով ու պայմաններով։

    Ստուգիր Քո տան հասանելիությունը այստեղ։

    Հատուկ առաջարկի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար սեղմիր այստեղ։

    Միացի՛ր մեզ և միշտ մնա թվային տեխնոլոգիաների և մարդկային հույզերի սքանչելի աշխարհում։

     

     


    Վստահե՛ք Ձեր էլեկտրոնային փոստի սերվերը ԷյԴիՍի-ին և դուք spam չեք ստանա

    Հունվար 21. 2010

    ԷյԴիՍի ընկերությունը 2010թ․ հունվարի 19-ից պաշտոնապես համագործակցում է հանրահայտ Spamhaus կազմակերպության հետ՝ նպատակ ունենալով ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում և մեր տարածաշրջանի մի շարք երկրներում պաշտպանել բազմաթիվ էլեկտրոնային փոստերը spam-ից։

    Ինչպես հավաստեց ԷյԴիՍի ընկերության գլխավոր տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանը, ԷյԴիՍի-ն առաջին և միակ ընկերությունն է ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում, որի ենթակառուցվածքում տեղադրված է Spamhaus-ի հայելային սերվերը, և որի օգնությամբ ընկերության մեծաքանակ կորպորատիվ բաժանորդների էլեկտրոնային սերվերները կարող են պաշտպանվել spam-ից։

    Spamhaus-ի կողմից տրամադրված տեխնոլոգիայի և իրական ժամանակում թարմացվող տվյալների բազայի շնորհիվ էլ․ փոստի սերվերները հնարավորություն են ստանում հավաստի և օպերատիվ կերպով զտել տվյալ էլեկտրոնային փոստի սերվերին ուղարկված հաղորդագրությունները։

    Նշենք, որ այս նախաձեռնությունը տրամաբանական շարունակություն է կազմում արդեն իսկ իրականացված AS112 նախագծի, համաձայն որի՝ ԷյԴիՍի ընկերությունը ստանձնել է նաև տարածաշրջանում DNS հարցումները ֆիլտրելու դերը։

    Ընկերությունը մեծապես կարևորում է նմանատիպ նախաձեռնությունները, քանի որ դրանք զգալի նշանակություն ունեն գլոբալ ցանցի' ինտերնետի աշխատանքի բարելավման համար։

    Ծառայությանը կարող են միանալ ինտերնետ-պրովայդերները և ԷյԴիՍի-ի այն կորպորատիվ բաժանորդները, որոնք ունեն առանձին էլեկտրոնային փոստի սերվերներ։

    Հ․Գ․ Spamhaus-ը հայտնի միջազգային ոչ-առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1998թ․։ Ընկերությունը ներկայացված է աշխարհի 18 երկրներում և լայնամասշտաբ գործունեություն է ծավալում' շնորհիվ բազմաթիվ հովանավորների, որոնց թվում են փոստային ընկերություններ, ինտերնետ-պրովայդերներ, համալսարաններ և ՏՏ կազմակերպություններ։

     

     

     


    «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Ռուսլան Ֆիլատովը

    Հունվար 11. 2010

    2010թ. հունվարի 1-ից «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Ռուսլան Ֆիլատովը։

    Ռուսլան Ֆիլատովն ունի մեծ փորձ հեռահաղորդակցության ոլորտում։ Նա գլխավորել է Dixis ընկերությունը, ինչպես նաև իր մասնագիտական ներդրումն է ունեցել մի շարք հայտնի ընկերություններում, մասնավորապես աշխատել է որպես ռուսաստանյան «Մեգաֆոն» բջջային օպերատորի գլխավոր տնօրենի տեղակալ, MCT Russia ընկերության առևտրային տնօրեն, ուկրաինական UMC բջջային օպերատորի մարքեթինգի գծով փոխտնօրեն։

    Հավաստացած ենք, որ տվյալ փոփոխությունը կխթանի Ընկերության հետագա զարգացումը և նոր հիմքեր կստեղծի փոխշահավետ համագործակցության համար:

     

     


    Ամանորյա բարեմաղթանք

    Դեկտեմբեր 21. 2009

    Հարգելի ADC հաճախորդներ,

    «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ընկերությունը, ողջ անձնակազմի անունից շնորհավորում է իր բոլոր հաճախորդներին ու գործընկերներին, Նոր Տարվա ու Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ: Մաղթում ենք բոլորին հեռանկարներով լի տարի ու բեղուն գործունեություն:


    Մենք շնորհակալ ենք Ձեզ մեր ընկերության ծառայություններից օգտվելու համար, ու համոզված ենք, որ փոխադարձ վստահությունը նոր հիմք կհանդիսանա համատեղ ձեռքբերումների:

    Ջերմ մաղթանքներով,
    ADC աշխատակազմ


    ADC և ՀՊՃՀ համագործակցության հուշագիր

    Դեկտեմբեր 08. 2009

    2009թ. դեկտեմբերի 8-ին, ADC-ն և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը (Պոլիտեխնիկ) վավերացրին ուսանողների մասնագիտական աճին նպաստող կրթական համագործակցության վերաբերյալ հուշագիր։

    ADC Գլխավոր կոմերցիոն տնօրեն պարոն Քալանթարյանի հավաստմամբ՝ հեռահաղորդակցության ոլոտրում զգալի դերակատարում ունեցող ADC ընկերության համար առանցքային նշանակություն ունի հայաստանյան աշխատաշուկայում մրցունակ կադրերի պատրաստումը և նրանց համապատասխան աշխատանքով ապահովումը։

    ՀՊՃՀ առաջին պրոռեկտոր Լաերտ Հովհաննիսյանը հատկապես շեշտեց այն հանգամանքը, որ համագործակցությունը բիզնես սեկտորի հետ համալսարանին հնարավորություն է տալիս դիմագրավել կրթական և մասնագիտական արդի մարտահրավերները։

    Կողմերի համար հատկապես կարևոր էր այն փաստը, որ հուշագիրը իրավական ամուր հիմքի վրա դրեց արդեն իսկ առկա համագործակցությունը, որի շրջանակներում 3 տարի շարունակ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ավելի քան 50 ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անցկացրել են ADC-ում, և ընկերության լավագույն մասնագետները ղեկավարել են նրանց մագիստրոսական թեզերը ։ Հատկանշական է այն փաստը, որ նրանց մի մասն արդեն աշխատում է ADC-ում։

    Հուշագրով ADC-ն նախատեսում է ամեն տարի կազմակերպել գործնական և տեսական տարաբնույթ դասընթացներ, մասնակցել ՀՊՃՀ ուսանողների մագիստրոսական թեզերի ղեկավարման գործընթացին, սահմանել խրախուսական մրցանակներ, ինչպես նաև տրամադրել ընկերության թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն։

    «Բարձրագույն ուսումնական հաստատության և նրա արտադրական գործընկերոջ միջև աշխարտանքային սերտ համագործակցությունը շուկայի զարգացման հիմնաքարն է։ Եթե կա այդ երկխոսությունը, ապա մենք կարող ենք վստահ լինել, որ հայկական աշխատաշուկան կարող ենք ապահովել որակյալ կադրերով»,- ամփոփեց պարոն Քալանթարյանը։

    Թե՛ ADC-ն, և թե' Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը այս նախաձեռնությունը դիտարկում են որպես արդյունավետ և շարունակական համագործակցության խոստումնալից գրավական։


    Վիդեո կոնֆերանս

    Դեկտեմբեր 01. 2009

    ՎԻԴԵՈ ԿՈՆՖԵՐԱՆՍ

    ADC սիրով ներկայացնում է նոր ծառայություն՝ բիզնեսի գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար, արտասահմանում կամ Երևան քաղաքի ներսում:

    Ցանկացած կարևոր քննարկում, զրույց կամ հարցազրույց՝ Հայաստանից արտասահման, և/կամ Երևան քաղաքի մի կետից մյուսը, ADC կազմակերպում է ժամանակակից վիդեո կոնֆերանս ծառայության միջոցով:

    Դուք կարող եք ոչ միայն զրուցել Ձեր գործընկերների հետ, այլ նաև փոխադարձաբար տեսնել միմյանց՝ իրական ռեժիմում: Մանրամասների համար տես այստեղ:


    «CLUB» ամսագիր և ADC, և Ձեր բիզնեսն ընթանում է օպտիկամանրաթելային ինտերնետի արագությամբ...

    Նոյեմբեր 02. 2009

    Ուշադրությու՛ն բոլոր կազմակերպություններին.

    Շտապե՛ք ձեռք բերել «CLUB» ամսագիրն, ու օգտվե՛ք ADC ինտերնետ ծառայության ցանկացած փաթեթից, անհամեմատ մատչելի գնով:

    Յուրաքանչյուր իրավաբանական անձ, որը կներկայացնի ստորև նշված կտրոնը ADC գրասենյակ՝ նշված ժամկետում, կօգտվի բարձրորակ օպտիկամանրաթելային ինտերնետ կապից՝ յուրահատուկ պայմաններով:

    Մնացել են հաշված օրեր...

    կտրոնի արտաքին տեսքը՝

     


    Նոր սակագին և նոր փաթեթ

    Նոյեմբեր 01. 2009

    Ուշադրությու՛ն․

    Հարգելի բաժանորդներ,

    ADC ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 1-ից տեղի է ունեցել ինտերնետ ծառայության փաթեթների սակագների զգալի նվազեցում: Նոր սակագներին ծանոթացեք գնացուցակում:

    Ինչպես նաև տեղի են ունեցել որոշ փոփոխություններ ինտերնետ ծառայության գործող փաթեթների ցանկում.

    - ս/թ նոյեմբերի 1-ից այլևս չի գործի «Ինտերնետ Օֆիս Պրովայդերների համար» փաթեթը,
    - ս/թ նոյեմբերի 1-ից կգործի ինտերնետ ծառայության նոր փաթեթ՝ «Ինտերնետ Օֆիս Քվադրո», որի նկարագրին կարող եք ծանոթանալ այստեղ:

    Տեղեկացնենք նաև, որ կատարվել են ինտերնետ ծառայության գործող փաթեթների համախառնության գործակիցների փոփոխություններ: Վերջիններս բերված են համապատասխան փաթեթների մանրամասն նկարագրերի մեջ:


    Զգալի խնայողություն` նոր հաճախորդների համար

    Սեպտեմբեր 29. 2009

    Ս/թ հոկտեմբերի 1-ից 9-ը ներառյալ ADC ընկերությունը բոլոր հետաքրքրված կազմակերպություններին ընձեռում է նոր հնարավորություն` անվճար ձեռքբերելու Լայնաշերտ Ինտերնետ ծառայությունն ու միաժամանակ օգտվելու այլ առավելություններից` արշավի ժամանակահատվածում:

    Բոլոր այն ընկերությունները, որոնք նշված ժամանակահատվածում կմիանան ADC օպտիկամանրաթելային ցանցի Լայնաշերտ Ինտերնետին` չեն վճարի սովորաբար գանձվող 50,000 ՀՀ դրամ միացման վարձը: Բացի այդ, առաջին ամսվա ծառայությունն ADC-ն կտրամադրի անվճար:

    ADC մշակած այս առաջարկը ևս ընկերություններին թույլ կտա կատարել զգալի խնայողություններ միաժամանակ օգտվելով որակյալ Ինտերնետ ծառայության կապից:

    Շտապեք օգտվել կարճատև հնարավորությունից, զանգահարեք 21 22 00:


    ADC-ն՝ DigiTech 2009-ի պաշտոնական հովանավոր

    Սեպտեմբեր 23. 2009

    Հայաստանում բիզնես հաղորդակցության ծառայությունների առաջատար ADC ընկերությունը տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա խոշոր միջոցառմանը, DigiTech EXPO 2009-ին եւս, պատրաստվում է ներկայանալ նորարարական լուծումներով:

    Այս DigiTech EXPO 2009-ին ADC-ն կներկայանա որպես պաշտոնական հովանավոր: Այս մասնակցության շրջանակներում ADC-ն կանցկացնի սեմինար՝ հանրությանը մանրամասն իրազեկելու ընկերության տեխնոլոգիական նորարարությունների վերաբերյալ:

    Ավանդական ծառայություններին զուգահեռ, ADC-ն այս տարի ևս իր սպառողներին է ներկայացնելու նաեւ ծառայությունների այնպիսի նոր տեսականի, ինչպիսիք են դոմեյնների գրանցումն ու հոսթինգային արդի լուծումները, որոնց թվում՝ սերվերի համա-տեղակայում (կոլոկացիա), առանձնացված սերվեր եւ, առաջին անգամ Հայաստանի հեռահաղորդակցության շուկայում հոսթինգային կատարյալ լուծում, հիմնված վիրտուալ առանձնացված սերվերի՝ VDS տեխնոլոգիայի վրա:

    Հոսթինգային այս նոր լուծումը՝ VDS ծառայությունը, ստեղծված է ցանկացած կազմակերպության տվյալների բազայի, արխիվների, ծրագրերի և այլ բովանդակության (քոնթենթ) անվտանգության, շուրջօրյա հասանելիության և անընդմեջ մոնիթորինգի ապահովման նպատակով: VDS ծառայության հիմնական առավելությունն այն է, որ միեւնույն գերհամակարգչում տեղակայված սերվերներից մեկի խափանումը բացարձակապես չի անդրադառնում մյուսների գործունեության վրա:

    Նոր ծառայությունների մեկնարկը ADC-ն ուղեկցելու է բազմաթիվ հետաքրքիր բիզնես առաջարկներով, որոնց առանցքային նպատակն է բավարարել սպառողների օրըստօրե աճող պահանջարկը եւ բարձրացնել Հայաստանում տեղեկատվական եւ հաղորդակցության ծառայությունների նշաձողը:

    Սիրով հրավիրում ենք Ձեզ ADC տաղավար, ս/թ հոկտեմբերի 2ից 4-ը, Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային Համալիր:


    ADC-Մեդիամաքս. նվաճելով բարձունքները

    Օգոստոս 10. 2009

    ADC ընկերությունը, բիզնես հաղորդակցության ծառայությունների առաջատարը Հայաստանում, հովանավորեց Մեդիամաքս լրատվական գործակալությանը՝ վաղուց ծրագրավորած նախաձեռնությունն իրականություն դարձնելու համար։ «Նվաճելով երազանքի լեռը» խորագրով արշավը տեղի ունեցավ օգոստոսի 1-ից 5-ը, երբ Մեդիամաքսի արշավախմբի անդամները հասան Արարատ լեռան գագաթը։

    Արշավի հիմնական նպատակը կապված էր երկու նշանակալից տարեդարձերի հետ։ Առաջինը՝ 180 տարի առաջ, 1829թ․ սեպտեմբերի 27-ին, պատմության մեջ Արարատ լեռն առաջին անգամ նվաճել են Դորպատի (Տարտուի) համալսարանի պրոֆեսոր, ռուս հետազոտող Յոհան Ֆրիդրիխ Պարրոտն ու հայ անվանի գրող Խաչատուր Աբովյանը։ Ինչպես նաև՝ այս տարվա հոկտեմբերի 15-ը նշանավորվում է Խաչատուր Աբովյանի 200-ամյակով։

    Գնահատելով այս երկու տարեդարձերի կարևորությունը, ADC ընկերությունը դարձավ միակ հովանավորը՝ Մեդիամաքսի պատմական արշավախմբի համար։

    Արշավի ժամանակ կատարված լուսանկարներն ու նկարահանումները կանմահացնեն այս արշավը, դարձնելով այն հայ պատմության անբաժանելի մի մասը (տես ստորև՝ Արարատ)։

    Այն օրվանից ի վեր, երբ Պարրոտն ու Աբովյանն առաջինը նվաճեցին Արարատ լեռը, մինչ օրս ու դեռ ապագայում էլ, լեգենդար Արարատը կշարունակի գրավել Հայաստանի ու օտարերկրյա արշավականներին։ Նոր արշավախմբերը ևս կգտնեն արժանավայել արձագանք ու կարժանանան հատուկ ուշադրության՝ ողջ աշխարհով սփռված հայերի կողմից։

    Ararat
    Ararat

    Նվազեցված սակագին

    Օգոստոս 01. 2009

    Ուշադրությու՛ն․

    Հարգելի բաժանորդներ, տեղեկացնում ենք, որ ս/թ օգոստոսի 1-ից տեղի է ունեցել Ինտերնետ Փոքր Օֆիս 500 ծառայության սակագնի նվազեցում․ նշված ծառայության նոր սակագինը կազմում է 24,000 ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ։


    Վճարեք քիչ, ստացեք շատ

    Հուլիս 15. 2009

    "Արմենիան Դեյթաքոմ Քամփնի" ՓԲԸ (ADC) ներկայացնում է նոր բիզնես առաջարկ և հուլիսի 15-ից 31-ը իրականացնում "Վճարեք քիչ, ստացեք շատ" արշավը։ Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս կատարել նշանակալից տնտեսումներ և միաժամանակ օգտվել տարբեր առավելություններից։

    Ընկերություններին հնարավորություն է տրվում կնքելու 3 տարվա պայմանագիր, Լայնաշերտ Ինտերնետի և/կամ Տվյալների Հաղորդման Դատա Պրո ծառայությունների ձեռքբերման համար և ստանալ 15% զեղչ, ամեն ամիս, բոլոր 36 ամիսների ընթացքում, առանց վճարելու սովորաբար կիրառվող միացման վարձը։

    Շտապե՛ք օգտվել այս հնարավորությունից, խնայելով Ձեր միջոցները ֆինանսական այս դժվարին ժամանակներում։

    Մանրամասների համար կարող եք դիմել ADC բաժանորդների սպասարկման կենտրոն։


    Անվճար միացում նոր բաժանորդների և/կամ նոր կետերի միացումների համար

    Հունիս 18. 2009

    ADC-ն հայտարարում է "Անվճար միացում" ակցիան նոր բաժանորդների համար: 2009թ. հունիսի 18-ից 30-ը ակցիայի շրջանակներում նոր հաճախորդներին կտրամադրվեն լայնաշերտ Ինտերնետի և Դատա Պրո տվյալների հաղորդման ծառայություններ` արտոնյալ պայմաններով:

    Ակցիայի գործողության ժամանակահատվածում ADC-ի լայնաշերտ Ինտերնետի կամ դատա Պրո տվյալների հաղորդման ծառայություններին միացող հաճախորդներն ազատվում են 50,000 դրամ միացման վարձը վճարելու անհրաժեշտությունից, ստանալով անսահմանափակ տրաֆիկի հիմունքով` բարձրորակ օպտիկամանրաթելային ցանցին միանալու հնարավորություն, կամ կազմակերպելու տվյալների անխափան փոխանցում` աշխարհագրական տարբեր կետերում տեղակայված իրենց մասնաճյուղերի միջև:

    Մանրամասների համար կարող եք դիմել ADC բաժանորդների սպասարկման կենտրոն։


    Ակցիա ՝ «Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայության ամսավարձերի նվազեցում

    Մայիս 12. 2009

    Ստորագրեք սույն թվականի մայիսի 13-ից հունիսի 12-ը մեկ տարվա պայմանագիր և վճարեք զգալիորեն նվազեցված ամսավարձեր ողջ տարվա ընթացքում:

    Շտապեք միանալ մեր Ինտերնետ ծառայություններին և Դուք կունենաք՝ Առանց տրաֆիկային սահմանափակումների ինտերնետ ծառայություն.

      Բարձրակարգ օպտիկամանրաթելային միացում.
    • Տվյալների, ձայնի և վիդեո առաջնայնացման հնարավորություն.
    • Բաժանորդների բարձրակարգ սպասարկում և ցանցերի մոնիթորինգ` 24/7/365 ռեժիմով.
    • Գնի և որակի լավագույն համատեղումը շուկայում.
    • Ինտերնետում բոլոր կիրառությունների 24 ժամ հասանելիություն (ներառյալ VPN առանց որևէ սահմանափակումների):

    Բաց մի թողեք մեր ծառայություններից օգտվելու այս լավ հնարավորությունը:

    Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ADC բաժանորդների սպասարկման կենտրոն:


    Նոր ծառայություն

    Փետրվար 26. 2009

    «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը ուրախ է հայտարարելու իր նոր՝ «Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայության մասին, որը հատուկ մշակված է փոքրից միջին կազմակերպությունների սովորական գրասենյակային Ինտերնետ հասանելիության կարիքների բավարարման համար։

    Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ընկերության Հաճախորդների սպասարկման կենտրոն։


    Միացման վճարի նվազեցում

    Փետրվար 24. 2009

    Սույն թվականի փետրվարի 24-ից «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը նվազեցնում է իր ծառայությունների մեծ մասի միացման վճարները։ Սույն նվազեցումը ընդգրկում է «Ինտերնետ Օֆիս», «Ինտերնետ Օֆիս Պրովայդերների համար», «Ինտերնետ Էնթերփրայս Պրո (CIR)» և «Դատա Պրո» ծառայությունների միացումը։

    Նշված նվազեցումը կազմում է մոտավորապես 50 %, իսկ միացման նոր վճարը՝ 50 000 ՀՀ դրամ:

     


    ADC ընկերությունը ներգրավում է նոր ներդրող և համագործակից ի դեմս Դուբայի առաջատար «Դելտա Փարթներս» ներդրումային ընկերության՝ հրավիրելով նրան Հայաստան

    Փետրվար 03. 2009

    «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) ՓԲ ընկերությունը ուրախ է հայտարարելու, որ հեռահաղորդակցության, մեդիայի և տեխնոլոգիաների (ՀՄՏ) ոլորտում մասնագիտացած «Դելտա Փարթներս» ինտեգրացված կառավարման խորհրդատու և ներդրումային ընկերությունը միանալու է ADC-ին՝ ընկերության գործունեության, ինչպես նաև հայկական հեռահաղորդակցության ոլորտի հետագա զարգացման նպատակով։ «Դելտա Փարթներս» ընկերությունը կատարում է ներդրում ADC ընկերության կապիտալում 6 միլիոն ԱՄՆ դոլարի չափով՝ նպատակ ունենալով զարգացնելու և ընդլայնելու ինչպես ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների փաթեթը, այնպես էլ ծառայությունների մատուցման աշխարհագրային ծածկույթը:

    «Դելտա Փարթներս» ընկերության ներդրումը և մասնագիտական փորձը հնարավորություն կընձեռի ADC ընկերությանը ամրապնդելու իր դիրքերը բնակարանային բաժանորդների շուկայում՝ առաջարկելով ինտեգրված ծառայությունների փաթեթ։ Ընդլայնումը իրականացվելու է ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ երկրի հյուսիսային մասում գտնվող այլ քաղաքներում։ ADC ընկերության ցանցը և ծառայությունները կընդլայնվեն ելնելով շուկայական պահանջարկից և նոր ծառայությունների առաջարկի վերաբերյալ օգտագործողների հավանության ցուցանիշից։

    Հայաստանյան շուկայի պահանջարկի բավարարմանը ծառայելով՝ ADC-ն կշարունակի IP/MPLS համակցման տեխնոլոգիայի վրա հիմնված իր գերժամանակակից օպտիկամանրաթելային ցանցի և վիրտուալ անսահմանափակ հզորությունների ընդլայնումն ու շահագործումը: «Դելտա Փարթներս» ընկերության հետ միասին ADC ընկերության ընդլայնված աշխատակազմը կապահովի, որպեսզի ADC ընկերությունը պահպանի իր առաջատար դիրքերը և շուկայի նոր նպատակային սեգմենտներում ձեռք բերի ծառայությունների մատակարարման զգալի բաժնեմաս։

    ««Դելտա Փարթներս» ընկերության ներգրավումը «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) ընկերության բաժնետիրական կառուցվածքում հզորացնում է մեր ընկերության կարողությունները առավել արագ արձագանքելու և բավարարելու շուկայի պահանջներին՝ առաջարկելով ավելի լայն ցանցային ծածկույթ և նոր ծառայությունների փաթեթ։ Ցանցի ընդլայնմանը համընթաց կապահովվի բարձրակարգ որակ աշխատանքային բոլոր փուլերում»,- հայտարարեց «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) ընկերության գլխավոր տնօրեն Հարալդ Գրիթենը։

    «Մեր ինտեգրացված բիզնես մոդելը հնարավորություն է տալիս մեզ, ներդրումային յուրաքանչյուր փուլում, առաջարկելու գործնական մոտեցում՝ հիմնված մասնագիտական հմտությունների և փորձառության վրա»,- ասաց «Դելտա Փարթներս» ընկերության տնօրեն-բաժնետեր Քրիստոֆ Փյուլինքսը։ «Հայաստանի շարունակական տնտեսական աճը հնարավորություն է տալիս ADC ընկերության նման հեռահաղորդակցության օպերատորներին հանձնառնել շուկայի պահանջների բավարարման գործը։ Մենք պատրաստ ենք սերտորեն աշխատել ADC ընկերության հետ և տրամադրել ռազմավարական խորհրդատվություն: Դա կնպաստի հայկական հեռահաղորդակցության շուկայի ենթակառուցվածքի հետագա ընդլայնմանը և նոր ծառայությունների զարգացմանը, որոնք էլ թույլ կտան ձեռք բերել բիզնեսի նոր և զգալի հնարավորություններ»:

    ADC ընկերութան կապիտալում ներդրում կատարելը համապատասխանում է «Դելտա Փարթներս Հեռահաղորդակցության Հիմնադրամի» նպատակներին, որը հանդիսանում է մասնավոր ներդրումային հիմնադրամ և հիմնականում ներդրումներ է անում հեռահաղորդակցության, մեդիայի և տեխնոլոգիաների ոլոտրում աշխատող ընկերություններում։ «Դելտա Փարթներսի» մասնավոր կապիտալի բիզնեսի միջոցով ընկերությունը նպատակ ունի ապահովելու բարձր եկամուտներ ինչպես հիմնադրամի ներդրողների, այնպես էլ տարբեր փայատեր ընկերությունների բաժնետերերի համար։ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ Ընկերությունը հանդիսանում է 4-րդ ընկերությունը, որտեղ «Դելտա Փարթներսը» կատարել է ներդրում։

     

    «Դելտա Փարթներս» ընկերության մասին

    «Դելտա Փարթներս» ընկերությունը հանդիսանում է հեռահաղորդակցության, մեդիայի և տեխնոլոգիաների (ՀՄՏ) ոլորտում ինտեգրացված կառավարման խորհրդատու և ներդրումային ընկերություն: «Դելտա Փարթներս» ընկերությունում աշխատում են ավելի քան 130 մասնագետներ, որոնց գրասենյակները գտնվում են Դուբայում և Յոհաննեսբուրգում: «Դելտա Փարթներսը» տրամադրում է բարձրակարգ բիզնես ծառայություններ երեք ուղղություններով՝ մասնավոր կապիտալի ներդրումներ, խորհրդատվական և կորպորատիվ ֆինանսավորման ծառայություններ։

    «Դելտա Փարթներս» ընկերությունը հասնում է շոշափելի արդյունքների շնորհիվ այն բանի, որ բացառիկ խորությամբ ուսումնասիրում է տվյալ ոլորտը, յուրահատուկ մոտեցում է դրսևորում ծառայությունների զարգացմանը՝ համատեղելով ռազմավարական խորհրդատվությունը և պրագմատիկ ու գործնական մոտեցումը:

    «Դելտա Փարթներս» ընկերության մասին լրացուցիչ տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.deltapartnersgroup.com կայքը։


    Շնորհավորանք

    Դեկտեմբեր 23. 2008

    «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերության ողջ աշխատակազմը սրտանց շնորհավորում է Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը, ցանկանում երջանկություն, բարօրություն և բարեկեցություն: Թող մեր համագործակցությունը շահավետ լինի Ձեզ համար գալիք տարում։

    Շնորհակալություն «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերության նկատմամբ Ձեր վստահության համար։ Այն ոգևորում է մեզ գործադրելու մեր բոլոր ջանքերը՝ ADC հեռահաղորդակցության ծառայությունները դարձնելու Ձեր լավագույն ընտրությունն ապագայում։

    Լավագույն մաղթանքներով,

    «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) աշխատակազմ


    Բարեգործական ակցիա «Զատիկ» մանկատանը

    Դեկտեմբեր 23. 2008

    «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ Ընկերությունը Դեկտեմբերի 28-ին անց է կացնում բարեգործական սոցիալական ակցիա “Զատիկ” մանկատանը, նվիրելով ծնողազուրկ երեխաներին որակյալ Ինտերնետ հասանելիություն անսահմանափակ ժամկետով։

    «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ Ընկերությունը կոչ է անում իր բոլոր բաժանորդներին միանալ նվիրատվությանը և օգնել մանկատանը լուծելու նաև երեխաների ջեռուցման խնդիրը։

    Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կուզենան միանալ մեզ, կարող են կապվել իրենց ՀԿԲ մենեջերների հետ կամ զանգահարել 010-212200 հեռախոսահամարով։

    Բոլոր այն կազմակերպությունները, որոնք կուզենան միանալ մեզ, կարող են կապվել իրենց ՀԿԲ մենեջերների հետ կամ զանգահարել 010-212200 հեռախոսահամարով։

    Երեխաները մեր ապագան են:


    Ինտերնետ ծառայությունների անվճար միացման ակցիայի ժամկետի երկարացում

    Հոկտեմբեր 17. 2008

    Ընկերությունների կողմից առաջացած մեծ պահանջարկից ելնելով ADC-ն որոշեց երկարացնել «Աշնանային անակնկալ» նախագծի շրջանակներում իրականացվող Լայնաշերտ ինտերնետի անվճար միացման ակցիայի գործողության ժամկետը մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը։


    «Ինտերնետ Էնթերփրայս (CIR)» ծառայությունների սակագների կտրուկ իջեցում

    Հոկտեմբեր 01. 2008

    Շարունակելով «Աշնանային անակնկալ» նախագիծը ADC- ն առաջարկում է իր Ինտերնետ Էնթերփրայս (CIR) ծառայությունները կտրուկ իջեցված սակագներով։

    Սույն թվականի հոկտեմբերի 1-ից բաժանորդները կարող են ստանալ հաստատագրված արագությամբ ինտերնետ արդեն նոր և շատ մատչելի սակագներով։ Սակագների իջեցումը հասնում է մինչև 70 %։

    Սահմանված սակագների փոփոխությունը անմիջապես տարածվում է «Ինտերնետ Էնթերփրայս (CIR)» ծառայության պայմամնագիր կնքած բոլոր բաժանորդների վրա:


    Ակցիա՝ Ինտերնետի անվճար միացում

    Սեպտեմբեր 30. 2008

    Սույն թվականի հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 15-ը «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը առաջարկում է անվճար միացում ընկերության Լայնաշերտ Ինտերնետ ծառայություններին։

    Ակցիան այն ընկերությունների համար է, որոնք կկնքեն պայմանագիր վերը նշված ժամանակահատվածում։

    Սույն ակցիան իրականացվում է ընկերության «Աշնանային անակնկալ» նախագծի շրջանակներում։


    ADC-ն «ԴիջիՏեք 2008» ցուցահանդեսում

    Սեպտեմբեր 29. 2008

    Սույն թվականի հոկտեմբերի 3-ից 5-ը «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը կցուցաբերի ակտիվ մասնակցություն տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաներին նվիրված «ԴիջիՏեք 2008» ցուցահանդեսին։

    Սիրով հրավիրում ենք բոլորին այդ միջոցառմանը։ Ուրախ կլինենք, եթե գտնեք ժամանակ և այցելեք մեր տաղավար։ Ցուցահանդեսը տեղի կունենա Հալաբյան 16 հասցեում գտնվող EpyGi Office Park շենքում։


    Սակագների նոր նվազեցում

    Սեպտեմբեր 01. 2008

    Սույն թվականի սեպտեմբերի 1-ից հայտարարվում է ADC «Ինտերնետ Օֆիս» և «Կրկնակի լարանցմամբ վերջին մղոնի միացում» («Դատա Պրո DPRS») ծառայությունների սակագների իջեցում։

    Սահմանված սակագների փոփոխությունը 2008թ. սեպտեմբերի 1-ից տարածվում է նաև ընկերության հետ մինչև 2008թ. սեպտեմբերի 1-ը նման ծառայության մատուցման պայմանագիր կնքած բաժանորդների վրա:

    Նաև ընկերությունը վերանայել և բարելավել է «Ինտերնետ Օֆիս» ծառայությունների փաթեթը։

    Ինտերնետ ծառայության և տվյալների հաղորդման ոլորտում հաճախորդների պահանջարկը օրեցօր աճում է և ADC ընկերությունը հպարտորեն արձագանքում է ձեռնարկությունների մոտ առաջացող նոր պահանջներին՝ անընդհատ մատուցելով նրանց բարձրակարգ ծառայություններ։

    Ընկերությունը շարունակաբար աշխատում է իր ծառայությունների փաթեթների և սպասարկման մակարդակի զարգացման վրա։


    Անակնկալ՝ ծառայությունների սնուցման հզորությունների ավելացում

    Սեպտեմբեր 01. 2008

    ADC ընկերությունը մատուցում է անակնկալ իր բաժանորդներին։ Սույն թվականի սեպտեմբերի 1-ից տեղի կունենա «Ինտերնետ Օֆիս 250», «Ինտերնետ Օֆիս 500» և «Ինտերնետ Օֆիս 1000» ծառայությունների սնուցման հզորությունների ավելացում հետևյալ կարգով՝

    • «Ինտերնետ Օֆիս 250» (256/64 Կբ/վ) ծառայություն օգտագործող Հաճախորդներին նախկին «Ինտերնետ Օֆիս 250» (256/64 Կբ/վ) ծառայության փոխարեն տրամադրվելու է «Ինտերնետ Օֆիս 500» (512/128 Կբ/վ) ծառայություն,
    • «Ինտերնետ Օֆիս 500» (512/128 Կբ/վ) ծառայություն օգտագործող Հաճախորդներին նախկին «Ինտերնետ Օֆիս 500» (512/128 Կբ/վ) ծառայության փոխարեն տրամադրվելու է «Ինտերնետ Օֆիս 1000» (1024/256 Կբ/վ) ծառայություն,
    • «Ինտերնետ Օֆիս 1000» (1024/256 Կբ/վ) ծառայություն օգտագործող Հաճախորդներին նախկին «Ինտերնետ Օֆիս 1000» (1024/256 Կբ/վ) ծառայության փոխարեն տրամադրվելու է «Ինտերնետ Օֆիս 1500» (1536/384 Կբ/վ) ծառայություն:

    Վերը նշված փոփոխությունների միջոցով իջեցվում են ծառայությունների գները և հաճախորդներին մինչև այժմ մատուցվող «Ինտերնետ Օֆիս 250», «Ինտերնետ Օֆիս 500» և «Ինտերնետ Օֆիս 1000» ծառայությունների ամսավճարները ծառայությունների փոփոխության հետևանքով չեն փոխվում:


    «Աշնանային անակնկալ» նախագիծ

    Օգոստոս 29. 2008

    «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը հայտարարում է իր «Աշնանային անակնկալ» նախագծի մասին, որի շրջանակներում բաժանորդներին և պոտենցիալ բաժանորդներին կմատուցվեն բազմաթիվ անակնկալներ՝ ծառայությունների իջեցված սակագների, նոր և գրավիչ առաջարկների, կարճաժամկետ ակցիաների և այլ հետաքրքիր միջոցառումների տեսքով։

    Մենք աշխատում ենք միշտ ուրախացնել մեր բաժանորդներին՝ մատուցելով նրանց կողմից առաջացող պահանջարկին համապատասխան գերժամանակակից ծառայություններ և առաջարկելով գրավիչ առևտրային առաջարկներ։


    5 Մբ/վ և ավել տվյալների հաղորդման ծառայության նվազեցված սակագներ

    Օգոստոս 01. 2008

    «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը իր ծառայությունները զարգացնելու ու հաճախորդներին առևտրային առաջարկը շարունակաբար բարելավելու նպատակով, սույն թվականի օգոստոսի 1-ից 5 Մբ/վ և ավել տվյալների հաղորդման (Դատա Պրո) ծառայության համար սահմանում է ծառայության մատուցման նոր՝ նվազեցված սակագներ։

    Սահմանված սակագների փոփոխությունը 2008թ. օգոստոսի 1-ից տարածվում է նաև ADC ընկերության հետ մինչև 2008 թ. օգոստոսի 1-ը նման ծառայության մատուցման պայմանագիր կնքած բաժանորդների վրա։

    Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերության Հաճախորդների սպասարկման բաժնին։


    Ինտերնետ կապուղու թողունակության 25%-ով անվճար բարձրացում

    Ապրիլ 02. 2008

    Սույն թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 5-ը «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ն (ADC) հայտարարում է իր բոլոր բաժանորդների կողմից պատվիրված և ներկայումս արդեն գործող Ինտերնետ կապուղու թողունակության 25%-ով բարձրացման (առանց հավելյալ վճարի) միամսյակ:

    Շնորհիվ իր հուսալի և անընդհատ հզորացվող ցանցի՝ ընկերությունը միշտ պատրաստակամ է իրականացնելու բազմաթիվ միջացառումներ՝ ուղղված հաճախորդների ինտերնետային և տվյալների հաղորդման ոլորտում պահանջների բավարարմանը:


    Lայնաշերտ ինտերնետի անվճար միացման ակցիա բոլոր կազմակերությունների համար

    Ապրիլ 02. 2008

    Սույն թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 5-ը «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ն (ADC) հայտարարում է բոլոր կազմակերպությունների համար օպտիկա-մանրաթելային կապուղիով լայնաշերտ ինտերնետի անվճար միացման ակցիա: Ակցիան նախատեսում է միայն ինտերնետ կապի անվճար միացում և միայն այն ընկերությունների համար է, որոնք կկնքեն պայմանագիր վերը նշված ժամանակահատվածում:

    «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» (ADC) ընկերության առաջնահերթ սկզբունք է հանդիսանում հաճախորդների հեռահաղորդակցական (մասնավորապես՝ տվյալների հաղորդման և ինտերնետ ծառայության մատուցման ոլորտում) պահանջների լիովին բավարարումը: Այդ կապակցությամբ ընկերությունը անընդհատ ուսումնասիրում է իր բաժանորդների հեռահաղորդակցական պահանջներն ու առաջարկությունները, պլանավորում է գոյություն ունեցող ծառայությունների որակի բաձրացմանը, ինչպես նաև նոր ծառայությունների մշակմանը և ներդրմանը ուղված բազմաթիվ միջոցառումներ:

    Ընկերության մոտակա ծրագրերում ներառված է տնային տնտեսություններին ծառայություն տրամադրելը, ինչպես նաև կապի համահայկական շուկա դուրս գալը: