|
Լայնաշերտ Ինտերնետ
Բնակարանային Ինտերնետ
Տվայլների Հաղորդում
VDS
Վիդեո կոնֆերանս
Տիրույթներ
Գնացուցակ
Հանրային Ծառայություններ
      • Դատա Պրո՝ Տվյալների Հաղորդում
      • Դատա Պրո DPRS (Կրկնակի լարանցմամբ վերջին մղոնի միացում)

    Դատա Պրո DPRS (Կրկնակի լարանցմամբ վերջին մղոնի միացում)

    Կրկնակի լարանցմամբ վերջին մղոնի միացման DPRS (Dual Path Redundant Service) ծառայությունը մշակված է բաժանորդի ցանցը պահուստային միացման լարանցումով ապահովելու համար: Սա նշանակում է, որ բաժանորդի տարածքում միացվում են վերջին մղոնի երկու առանձնացված մալուխային կապուղիներ, որոնք լարանցվում են ԷյԴիՍի ընկերության ցանցի երկու տարբեր հանգույցներից կամ միացման կետերից:

    Այս ծառայությունը ԷյԴիՍի ընկերության մեծ պահանջարկ ունեցող Տվյալների հաղորդման Դատա Պրո ծառայության տարատեսակ է, որը ստեղծված է ցանցի ընդհատումներ չթույլատրող բիզնես իրականացնող բաժանորդների համար: Եթե վերջին մղոնի մեկ կապուղին վնասվում է, ապա մյուս կապուղին 50 միլիվարկյանից էլ պակաս ժամանակում ավտոմատ կերպով ստանձնում է տվյալների հաղորդման գործառույթը:

    Կապի ընդհատումներ չհանդուրժող նման ծառայությունները բնորոշ են ֆինանսական կազմակերպություններին, զանգվածային լրատվության և հեռարձակող ընկերություններին, առողջապահական և հասարակական տեղեկատվության ծառայություններին, ինչպես նաև առևտրային ձեռնարկություններին, որոնց համար հրամայական են ճշգրիտ ժամանակին արձագանքումը և տեղեկատվության պարբերական թարմացման ժամանակային հաջորդականությունը:

    ԷյԴիՍի ընկերությունն իրականացնում է իր ցանցի բոլոր կապուղիների 24/7 ռեժիմով մոնիտորինգ: Կապի ցանկացած ընդհատում անմիջապես բացահայտվում է, և վերականգնման գործողությունները հնարավոր են դառնում իրականացնել առանց ժամանակի կորստի և բաժանորդի կամ այլ կազմակերպության կողմից հավելյալ ջանքերի գործադրման: Ավելին, DPRS միացում ունեցող բաժանորդը նույնիսկ չի էլ զգա, որ կապի ընդհատում է տեղի ունեցել:

    Բաժանորդի գրասենյակի միացումը կիրականացվի՝ օգտագործելով չորս (կամ ըստ ընտրության երկու) RJ-45 Ethernet պորտեր (երկուսը՝ յուրաքանչյուր արտահոսքի ուղու համար) նրանց վրա STP (RSTP) արձանագրության ակտիվացմամբ: Սա հնարավորություն կտա 50 միլիվարկյանից էլ քիչ ժամանակահատվածում արագ և ամբողջապես թափանցիկ կերպով վերաուղղորդել տվյալների հաղորդման հոսքերը:

    Գնացուցակ


 
Գլխավոր էջ | Ծառայություններ | Մեր մասին | Հետադարձ կապ
Copyright © Armenian Datacom Company, 2012
nslookup website testing
Կայքի քարտեզը | Իրավական տեղեկատվություն