|
Լայնաշերտ Ինտերնետ
Բնակարանային Ինտերնետ
Տվայլների Հաղորդում
VDS
Վիդեո կոնֆերանս
Տիրույթներ
Գնացուցակ
Հանրային Ծառայություններ
      • Ի՞նչ է Դոմեն Անունը
      • Դոմենի Գրանցում

    ԴՈՄԵՆ ԱՆՈՒՆԻ ԳՐԱՆՑՈՒՄ

    «Դոմեն Անուն»-ը ծառայություն է, որը ձևափոխում է օգտագործման համար հարմար տեքստային ինտերնետային հասցեները թվային ինտերնետ (IP) հասցեների:


    Քանի որ Ինտերնետի աշխատանքի հիմքում ընկած են թվային հասցեներ (IP), այլ ոչ տեքստային հասցեներ (դոմեն), ապա յուրաքանչյուր Վեբ-սերվեր պարտադիր պետք է ունենա «Դոմեն Անուն» ծառայություն (DNS)` դոմեն հասցեները IP հասցեների ձևափոխելու համար: Օրինակ, "www.adc.am" դոմենը ձևափոխվում է 91.103.24.12 թվային IP հասցեի:


    ԷյԴիՍի-ն հանդիսանում է .am TLD գրանցող, որից հետևում է, որ մեր հաճախորդները ԷյԴիՍի վեբ-կայքից կարող են հեշտությամբ գրանցել դոմեններ` .am տիրույթում: ԷյԴիՍի-ի դոմենային անվանումների քաղաքականությունը համապատասխանում է ISOC կանոններին:


    ԷյԴիՍի-ն կօգնի Ձեզ գրանցել այն դոմենային անունը, որը կարտացոլի Ձեր բիզնեսը: Ամեն ոք, ով կհավաքի Ձեր դոմենի անունը վեբ-բրաուզերի հասցեատողում, կհայտնվի Ձեր կայքում:


    Ինչո՞ւ է կարևոր դոմենային անունը


    Ճիշտ ընտրված դոմենային անունը կարող է օգնել Ձեզ տարբեր դեպքերում, ավելացնելով այն.

    • Ձեր բիզնես քարտին,
    • էլեկտրոնային հասցեի ստորագրությանը,
    • և այլ գովազդային նյութերում:

    Դոմեն անունը կօգնի նաև՝

    • Ձեռք բերել վստահություն՝ ցույց տալով Ձեր հաճախորդներին, որ Ձեր բիզնեսը կայացած է:
    • Բարելավել Ձեր մարքեթինգը՝ հնարավորություն տալով հաճախորդներին հեշտությամբ կապվել Ձեզ հետ և հիշել Ձեր տվյալները:
    • Պաշտպանել Ձեր բրենդը՝ պատվիրելով Ձեր բիզնեսը լավագույնս նկարագրող դոմեն անուն, քանի դեռ Ձեր մրցակիցները չեն տիրացել դրան:

    Յուրաքանչյուր դոմենի գրանցում հնարավորություն է ընձեռում օգտվել հետևյալ ծառայություններից՝

    • DNS կառավարում

    SOA, MX, A և CNAMES լիարժեք վերահսկում, ինչպես նաև SPF կամ DomainKey տվյալների հրատարակում:

    • Պահուստայնություն

    Պահուստայնության համար կարող են նշանակվել հավելյալ դոմեն սերվերներ, որոնք կսպասարկեն Ձեր դոմենը առաջնային սերվերի խափանման դեպքում։

    ԷյԴիՍի-ն դոմենների գրանցման ծառայություններ է տրամադրում Հայաստանի ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական և ֆիզիկական անձերին:

    Մենք առաջարկում ենք դոմենների կառավարման ապահով, շուրջօրյա հասանելի գործիք, որը Ձեզ հնարավորություն է տալիս լիիրավ, իրական ռեժիմում (real-time) ղեկավարել Ձեր դոմենները:

    Դուք կարող եք ինքնուրույն արագ փնտրել և պատվիրել ցանկացած ազատ դոմեն:

 
Գլխավոր էջ | Ծառայություններ | Մեր մասին | Հետադարձ կապ
Copyright © Armenian Datacom Company, 2012
nslookup website testing
Կայքի քարտեզը | Իրավական տեղեկատվություն