|
Լայնաշերտ Ինտերնետ
Բնակարանային Ինտերնետ
Տվայլների Հաղորդում
VDS
Վիդեո կոնֆերանս
Տիրույթներ
Գնացուցակ
Հանրային Ծառայություններ
      • Տվյալների Կենտրոն
      • Վիրտուալ Առանձնացված Սերվեր (VDS)
      • Առանձնացված Սերվեր
      • Սերվերի համատեղակայում` կոլոկացիա

    ԷյԴիՍի ՏՎՅԱԼՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ


    ԷյԴիՍի Տվյալների Կենտրոնը տեղակայված է Երևան քաղաքի կենտրոնում: Այն միացված է ԷյԴիՍի ցանցին պահուստային օպտիկամանրաթելային մալուխներով և ապահովում է կայուն ու արագ փոխկապակցված կապ ինչպես տեղական պրովայդերների մեծամասնության, այնպես էլ աշխարհի հետ:

     

    ԷյԴիՍի Տվյալների Կենտրոնում ստեղծված են գերժամանակակից անհրաժեշտ պայմաններ Ձեր ընկերության տվյալների բազաների, սերվերների, ցանցային և համակարգչային սարքավորումների ապահով տեղադրման, պահպանման և կառավարման համար:

     

    Կենտրոնի առանձնահատկությունները


    Սարքավորումներ

     

    Կենտրոնը հագեցած է այնպիսի համաշխարհային առաջատար ապրանքանիշերի սարքավորումներով, ինչպիսիք են Alcatel, Cisco, Accton, DELL, որոնք ապահովում են միջավայրի պաշտպանության անհրաժեշտ միջոցներ, ֆիզիկական և ցանցային անվտանգության համակարգեր, բարձր թողունակությամբ Ինտերնետ միացում, 24/7 մոնիթորինգ ու տեխնիկական աջակցություն:

     

    Կենտրոնն օգտագործում է ժամանակակից Ինտերնետ տեխնոլոգիաներ, ինչպիսիք են բեռնվածության բաշխումը, հրապատները (firewall), քլասթերիզացումը և տվյալների պահուստայնացումը:

     

    Սնուցման ապահովում


    Կենտրոնը սնուցվում է 2 անկախ էլեկտրական հոսանքի գծերով, ինչն ապահովում է ավտոմատ փոխարկման հնարավորությունը: Սարքավորումները պաշտպանված են հոսանքի լարման տատանումներից անխափան սնուցման սարքերով (UPS)՝ ապահովելու համար անդադար աշխատանք հոսանքի անջատումների դեպքում:

     

    Անվտանգություն


    Տվյալների Կենտրոնի ողջ շենքը հագեցած է անվտանգության համակարգով, ներառյալ.

     

    • տեսահսկման համակարգեր,
    • անցակետեր,
    • մուտքի քարտային համակարգ,
    • անվտանգության աշխատակիցների 24/7 ներկայություն:

     

    Միջավայրի կայունություն

     

    Կենտրոնը պաշտպանված է հրդեհի կանխարգելման համակարգով: Այն ունի ամբողջովին կառավարվող, դիմակայուն հատուկ համակարգ, որն ապահովում է համապատասխան կլիմա տվյալների և ցանցի գործառույթների համար:

     

     

    24x7x365 Տեխնիկական աջակցություն


    Հաճախորդին որակյալ աջակցության տրամադրումը ԷյԴիՍի-ի առաջնային խնդիրն է: Դիմե՛ք մեզ անհրաժեշտության դեպքում` 21.22.21 հեռախոսահամարով, ու ձեր խնդիրը կստանա անհապաղ լուծում:

     

    Ի ԴԵՊ. յուրաքանչյուր առանձնացված կամ համատեղակայված սերվեր հնարավոր է հսկել և կառավարել հատուկ տրամադրվող վեբ-ինտերֆեյսի միջոցով:

     

        ԷյԴիՍի Տվյալների Կենտրոն
     

 
Գլխավոր էջ | Ծառայություններ | Մեր մասին | Հետադարձ կապ
Copyright © Armenian Datacom Company, 2010
nslookup website testing
Կայքի քարտեզը | Իրավական տեղեկատվություն