|
Լայնաշերտ Ինտերնետ
Բնակարանային Ինտերնետ
Տվայլների Հաղորդում
VDS
Վիդեո կոնֆերանս
Տիրույթներ
Գնացուցակ
Հանրային Ծառայություններ
      • Տվյալների Կենտրոն
      • Վիրտուալ Առանձնացված Սերվեր (VDS)
      • Առանձնացված Սերվեր
      • Սերվերի համատեղակայում` կոլոկացիա

    ՍԵՐՎԵՐԻ ՀԱՄԱՏԵՂԱԿԱՅՈՒՄ՝ կոլոկացիա

     

    Խոշոր կորպորացիաները հաճախ ունեն իրենց սեփական ենթակառուցվածքները վեբ-սերվերների տեղակայման համար և IT մասնագետների թիմ, որը կառավարում և սպասարկում է այդ հզորությունները: Համատեղակայումը հոսթինգային լուծում է այն ձեռնարկությունների համար, որոնք ձգտում են փոքր ներդրումների շնորհիվ ունենալ իրենց սերվերների տեղակայաման հուսալի պայմաններ:

     

    Համատեղակայումը թույլ է տալիս ընկերություններին տեղադրել իրենց սեփական սերվերները հոսթինգային պրովայդերի Տվյալների Կենտրոնում, որտեղ ապահովվում է համապատասխան միջավայր, անվտանգություն, անխափան աշխատանք և հասանելիություն:

     

    Համատեղակայման ծառայության կարևոր հատկանիշներից է թողունակության բարձր արագության և ցանցային կապերի պահուստայնացման ապահովումը մատչելի գներով:

     

    Քանի որ սերվերը և կիրառվող ծրագրային ապահովումը հանդիսանում են հաճախորդի սեփականությունը, ապա արդիականացման, փոփոխության և կառավարման ցանկացած աշխատանքներ մնում են նրա հայեցողությանը:

     

    ADC-ն իր Տվյալների Կենտրոնում հնարավորություն է տալիս լիարժեք օգտվել համատեղակայման ծառայությունից: Տեղադրելով սերվերն ADC-ի կանգնակների (rack) մեջ, հաճախորդներն անմիջապես օգտվում են ADC լայն ցանցի բոլոր հնարավորություններից: ADC-ն տրամադրում է նաև հանրային IP հասցե և Ինտերնետ հասանելիություն և, անհրաժեշտության դեպքում, միացում բաժանորդի ցանցին:

     

    Համատեղակայումը լավագույն լուծում է այն ընկերությունների համար, որոնք ունեն իրենց սերվերները, սակայն ցանկանում են դրանց հուսալիությունը, անվտանգությունն ու ցանցային հնարավորությունները տեղակայել ADC-ի Տվյալների Կենտրոնում՝ օգտվելով «բոլորը՝ մեկում» տարբերակից:

     

 
Գլխավոր էջ | Ծառայություններ | Մեր մասին | Հետադարձ կապ
Copyright © Armenian Datacom Company, 2012
nslookup website testing
Կայքի քարտեզը | Իրավական տեղեկատվություն