|
Լայնաշերտ Ինտերնետ
Բնակարանային Ինտերնետ
Տվայլների Հաղորդում
VDS
Վիդեո կոնֆերանս
Տիրույթներ
Գնացուցակ
Հանրային Ծառայություններ
      • Տվյալների Կենտրոն
      • Վիրտուալ Առանձնացված Սերվեր (VDS)
      • Առանձնացված Սերվեր
      • Սերվերի համատեղակայում` կոլոկացիա

    ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍԵՐՎԵՐ

     

    Առանձնացված սերվերն ամենաճկուն և արդյունավետ հոսթինգ լուծումներից մեկն է այսօրվա շուկայում:

     

    Առանձնացված սերվերն իրենից ներկայացնում է համակարգիչ՝ նախատեսված 1 հաճախորդի և/կամ 1 բիզնեսի պահանջների համար: Ծառայության այս տեսակը տարբերվում է սովորական հոսթինգ միջավայրից, քանի որ այս դեպքում հաճախորդի տրամադրության տակ է սկավառակի ողջ տարողունակությունը, օպերատիվ հիշողությունը, տվյալների թողունակությունը և այլ համակարգչային ռեսուրսներ, որոնք էլ իրենց հերթին ապահովում են որակյալ և արդյունավետ աշխատանքային գործընթաց:

     

    Ավելին, առանձնացված սերվերի դեպքում հաճախորդը ստանում է սերվերի լիարժեք ադմինիստրատիվ կառավարման, օգտագործման և վերահսկման հնարավորություն հատուկ ծրագրային փաթեթների միջոցով: Հաճախորդը կարող է իրականացնել ցանկացած փոփոխություններ օպերացիոն համակարգի, կառավարման հարթակի, ծրագրավորման լեզուների և անվտանգության ծրագրերի հետ:


    Առանձնացված սերվեր ծառայությունը դասակարգվում է 2 տեսակի՝

     

    • կառավարվող
    • չկառավարվող

     

    Կառավարվող առանձնացված սերվեր ծառայությունը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք ռեսուրսների սղության պատճառով չեն կարող ինքնուրույն իրականացնել սերվերի սպասարկում և մոնիթորինգ: Կառավարվող առանձնացված սերվեր ծառայության ընտրության դեպքում ողջ ծրագրային, սարքավորումների և այլ տեխնիկական հարցերի կարգավորումը հանձնվում է ծառայություն մատուցող ընկերության տեխնիկական անձնակազմին։

     

    Չկառավարվող առանձնացված սերվեր ծառայության ընտրության դեպքում սերվերի կառավարումը՝ ծրագրային թարմացումները, համակարգային ուղղումները, վեբ ծառայությունների, տվյալների հենքերի տեղադրումը և կարգավորումը, համապատասխան անվտանգության մեխանիզմների կիրառումը իրականացվում է հաճախորդի ուժերով:

     

    Ուստի, չկառավարվող առանձնացված սերվեր ծառայությունը նախատեսված է այն հաճախորդների համար, որոնք փորձառու են, ունեն համապատասխան ռեսուրսներ և ժամանակ՝ առանձնացված սերվերը կառավարելու համար:

     

    ADC-ն Առանձնացված սերվեր ծառայության համար տրամադրում է հետևյալ 2 տեսակի սերվերներ.

     

    1. Սերվեր 1 (low full)

    • Պրոցեսոր (processor)՝ 2 x 866 MHz
    • Օպերատիվ հիշողություն (RAM)՝ 1 GB
    • Կոշտ սկավառակ (HDD)՝ 2 x 36 GB

     

    2. Սերվեր 2 (power full)

    • Պրոցեսոր (processor)՝ 2 x Intel(R) Xeon(TM) CPU 2.00GHz
    • Օպերատիվ հիշողություն (RAM)՝ 2 GB
    • Կոշտ սկավառակ (HDD)՝ 73 GB

     

    Անկախ այն հանգամանքից, որ առանձնացված սերվերի վարձույթը, սովորաբար, ավելի թանկ է, քան վեբ-հոսթինգ սերվերում տարածք վարձակալելը, այն կարող է մեծապես նպաստել ձեր բիզնեսին:

 
Գլխավոր էջ | Ծառայություններ | Մեր մասին | Հետադարձ կապ
Copyright © Armenian Datacom Company, 2012
nslookup website testing
Կայքի քարտեզը | Իրավական տեղեկատվություն