|
Լայնաշերտ Ինտերնետ
Բնակարանային Ինտերնետ
Տվայլների Հաղորդում
VDS
Վիդեո կոնֆերանս
Տիրույթներ
Գնացուցակ
Հանրային Ծառայություններ
      • Տվյալների Կենտրոն
      • Վիրտուալ Առանձնացված Սերվեր (VDS)
      • Առանձնացված Սերվեր
      • Սերվերի համատեղակայում` կոլոկացիա

    ՎԻՐՏՈՒԱԼ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍԵՐՎԵՐ (VDS)

     

    ADC ընկերությունն առաջարկում է նոր և կատարյալ հոսթինգային լուծում՝ հիմնված «Վիրտուալ առանձնացված սերվեր» (Virtual Dedicated Server, VDS) տեխնոլոգիայի վրա, որը նախատեսված է ինտերնետային կայքերի տեղակայման համար։ Համախառն հոսթինգային (shared hosting) համակարգերը մեծամասամբ չեն բավարարում մեծածավալ կայքերի տեխնիկական պահանջներին և չեն տրամադրում ղեկավարման լիարժեք հնարավորություններ։

     

    ADC-ն առաջարկում է առանձնացված սերվերային լուծում, որը թույլ է տալիս ամբողջովին կառավարել բաժանորդային բազայի գրառումները, ծրագրային փաթեթներն ու նրանց տեղադրումը, տվյալների պահուստային կրկնօրինակումն և այլն։

     

    ADC-ն ներկայացնում է իր պարզ ու հզոր, 24/7 ռեժիմով սպասարկմամբ VDS ծառայությունը՝ աննախադեպ ցածր գներով։ Ձեր կայքերը կտեղակայվեն մեր սեփական, տվյալների բարձր թողունակություն ունեցող կենտրոնում, որտեղ համակցված են գրեթե բոլոր հայկական ինտերնետ պրովայդերները:

     

    «Վիրտուալ առանձնացված սերվեր» (Virtual Dedicated Server, VDS) տեխնոլոգիան ստեղծում է առանձին միջավայրեր մեկ գերհամակարգչում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր սեփական «Լինուքս» օպերացիոն համակարգը։ Վիրտուալ առանձնացված սերվերի ադմինիստրատորը իր համակարգի ամբողջական տերն է: Բացառություն է կազմում միայն գերհամակարգչի ֆիզիկական բաղադրիչների հասանելիությունը։

     

    Համախառն հոսթինգի և վիրտուալ առանձնացված սերվերների տարբերությունը

    Համախառն հոսթինգ

     

     

    Անապահով «Համախառն հոսթինգ» համակարգում բոլոր բաժանորդների տվյալները գտնվում են միևնույն տիրույթում և այն կարող է հասանելի լինել նաև նույն համակարգի այլ բաժանորդներին։ Քանի որ բոլորն օգտվում են միևնույն օպերացիոն համակարգից և ծրագրային ապահովման փաթեթներից, ապա բաժանորդներից յուրաքանչյուրի թույլ տված սխալը կարող է անդրադառնալ մյուսների գործունեության վրա՝ խափանելով սերվերի աշխատանքը։

    Վիրտուալ առանձնացված սերվեր (VDS)

     

     

    VDS տեխնոլոգիան բաժանում է կոշտ սկավառակը, օպերացիոն հիշողությունը և ցանցային ռեսուրսները՝ ստեղծելով առավել ապահով և վստահելի հոսթինգ միջավայր։ Յուրաքանչյուր VDS-ն ունի իր սեփական օպերացիոն համակարգը։ Միևնույն սերվերում տեղակայված VDS-ներից մեկի գործունեության խափանումը ոչ մի կերպ չի անդրադառնա մյուս աշխատող VDS-ների գործունեության վրա։

     

    Վիրտուալ առանձնացված սերվերի առավելություններն ու առանձնահատկություններն են․


    • ամբողջական ադմինիստրատիվ մուտքի հնարավորություն, կարգավորման ճկունություն,
    • անսահմանափակ դոմեններ, տվյալների հենքեր, դոմեն զոնաներ, ssh / ftp / telnet / e-mail օգտագործողներ: VDS-ն ունի միայն համակարգի ռեսուրսի սահմանափակում,
    • ցանկացած ժամանակ նախընտրած ծրագրերի տեղադրում, ինչը կնվազեցնի Ձեր ընկերության կախվածությունը վեբ հոսթինգի ադմինիստրատորներից, կխնայի Ձեր ժամանակը՝ զերծ պահելով նրանց կողմից հնարավոր ուշացումներից,
    • օպերատիվ և մշտական հիշողությունների ավելացում,
    • հուսալի անվտանգություն և լիովին իզոլացում այլ վեբկայքերից, որոնք տեղակայված են հարևանությամբ.,
    • VDS գնային մատչելիություն՝ ի տարբերություն սովորական առանձնացված սերվերի գնի,
    • Ձեր սերվերի վերաբեռնավորում ցանկացած պահին. VDS-ն Ձե՛ր վիրտուալ անձնական սերվերն է։

     

    Ուշադրություն

     

    Մենք կպաշտպանենք Ձեր սերվերը ցանկացած տիպի արտաքին ներխուժումներից՝ տեղադրելով այն մեր firewall-ի ետևում։ Մենք կարող ենք նաև ծրագրավորել firewall-ն ըստ Ձեր պահանջի։

     

     

    VDS ծառայության փաթեթները

    Փաթեթ VDS Ստանդարտ

    Օպերացիոն համակարգեր (Linux OS)

    Կոշտ սկավառակի տարածք (Hard Disk Space)

     

    5 ԳԲ

    Օպերատիվ հիշողություն (RAM)

    512 ՄԲ

    IP հասցե

    1

    Ինտերնետի արտահոսքային/ներհոսքային արագություն՝ անսահմանափակ ծավալով

    Մինչև 2048 /512 Կբ/վ (համախառն, 1։2 գործակցով)

    Ինտերնետ լոկալ AM ցանցում՝

    Մինչև 20/5 Մբ/վ (արտահոսք/ներհոսք, համախառն, 1։2 գործակցով)

    Ադմինիստրատիվ մուտք (Root Access)

    Այո

    Firewall պաշտպանության համակարգ

    Այո

    DNS ծառայություն

    Այո

    Օպերացիոն համակարգի վերատեղադրում (OS Reinstallation)

    Այո (ամսական մինչև 3 անգամ)

    VDS վերաբեռնավորում (restart)

    Այո

    Հասանելիության երաշխիք

    99.9%

    24/7 մոնիթորինգ

    Այո

    Սերվերի կառավարման համակարգ (ըստ պահանջի)

    Webmin

     

    Փաթեթ VDS Պրեմիում

    Օպերացիոն համակարգեր (Linux OS)

    Կոշտ սկավառակի տարածք (Hard Disk Space)

    5ԳԲ

    Օպերատիվ հիշողություն (RAM)

    512 ՄԲ

    IP հասցե

    1

    Ինտերնետի արտահոսքային/ներհոսքային արագություն՝ անսահմանափակ ծավալով

    Մինչև 2048 /512 Կբ/վ (համախառն, 1։2 գործակցով)

    Ինտերնետ լոկալ AM ցանցում՝

    Մինչև 20/5 Մբ/վ (արտահոսք/ներհոսք, համախառն, 1։2 գործակցով)

    Տվյալների հաղորդում (Datacom) 2 Մբ/վ

    Այո (ըստ պայանջի)

    Firewall պաշտպանության համակարգ

    Այո

    DNS ծառայություն

    Այո

    Օպերացիոն համակարգի վերատեղադրում (OS Reinstallation)

    Այո

    Ծրագրային փաթեթների տեղադրում (WWW, Mail, PHP, MySQL, ...)

    Այո

    Լրացուցիչ ծրագրերի տեղադրում

    Այո

    Ադմինիստրատիվ մուտք (Root Access)

    Ոչ

    Հասանելիության երաշխիք

    99.9%

    24/7 Մոնիթորինգ

    Այո

    Տեխնիկական աջակցություն

    Այո

     

    VDS Premium-ն լիովին մշակված և օգտագործման համար պատրաստ հոսթինգային լուծում է։ Դուք կարող եք ընտրել ծրագրային փաթեթները, որոնք անհրաժեշտ են Ձեր համակարգի աշխատանքի համար, և մեր փորձառու մասնագետները արագորեն կպատրաստեն սերվերը։ Այս ծառայությունը ներառում է 24/7 մոնիթորինգ և սպասարկում։ Սա նշանակում է, որ բոլոր ծառայությունները և ռեսուրսները ենթակա են շարունակական մոնիթորինգի։ ADC մոնիթորինգ թիմը հետևում է բոլոր համակարգերի անխափան աշխատանքին և առաջացած բոլոր տեխնիկական խնդիրների դեպքում տեղեկացնում է պատասխանատու անձանց։ Տվյալ դեպքում պատասխանատու անձինք ADC հոսթինգ թիմի մասնագետներն են։ Խնդիրների լուծումները կձեռնարկվեն անմիջապես։

     

     

    Լրացուցիչ հնարավորություններ

    Ամսական վճարներ

    ՀՀ դրամ, առանց ԱԱՀ

    ՀՀ դրամ, ներ. ԱԱՀ

    Կոշտ սկավառակի լրացուցիչ տարածք (Hard Disk Additional Space)

    Ըստ պահանջի

    Ըստ պահանջի

    Օպերատիվ հիշողություն (RAM) 128 ՄԲ

    1,667

    2,000

    Լրացուցիչ 1 հանրային IP հասցե

    1,667

    2,000

    Հավելյալ ինտերնետ հասանելիություն, յուրաքանչյուր 1024/256Կբ/վ (արտահոսք/ներհոսք, 1:2 համախառնությամբ)՝ մինչև 5120/1280 Կբ/վ: 5120/1280Կբ/վ¬ից բարձր թողունակությունը՝ ըստ պահանջի

    3,333

    4,000

    Հավելյալ Դատա Պրո (Datacom), յուրաքանչյուր 1024/1024 Կբ/վ

    2,500

    3,000

    Հավելյալ ինտերնետ լոկալ AM ցանցում, յուրաքանչյուչ 1024/256Կբ/վ, (արտահոսք/ներհոսք, 1:2 համախառնությամբ)

    1,667

    2,000

     

     

     

    Միանվագ վճարներ

    ՀՀ դրամ, առանց ԱԱՀ

    ՀՀ դրամ, ներ. ԱԱՀ

    Օպերացիոն համակարգի տեղադրում (OS Installation)

    6,667

    8,000

    Ծրագրային փաթեթների տեղադրում (WWW, Mail, PHP, MySQL, ...)

    12,500

    15,000

    Լրացուցիչ ծրագրի տեղադրում

    4,167

    5,000

 
Գլխավոր էջ | Ծառայություններ | Մեր մասին | Հետադարձ կապ
Copyright © Armenian Datacom Company, 2012
nslookup website testing
Կայքի քարտեզը | Իրավական տեղեկատվություն