|
Լայնաշերտ Ինտերնետ
Բնակարանային Ինտերնետ
Տվայլների Հաղորդում
VDS
Վիդեո կոնֆերանս
Տիրույթներ
Գնացուցակ
Հանրային Ծառայություններ

    ԷյԴիՍի-ի մասնակցությունը համաշխարհային ցանցի բարելավման AS112 նախագծում։

    Ինչպես մի շարք համաշխարհային հսկա պրովայդերական ընկերություններ, այնպես էլ ԷյԴիՍի ընկերությունն իր լուման է ներդնում AS112 նախագծին։

    Ի՞նչ է AS112 նախագիծը:

    Համաձայն “մասնավոր ինտերնետի” մասին RFC1918/BCP5 արձանագրության, տրամադրվում է IP հասցեների տիրույթ` լոկալ ցանցերում կիրառելու համար.

    • 10.0.0.0/8
    • 192.168.0.0/16
    • 172.16.0.0/12
    • 169.254.0.0/16

    Այդ հասցեները լոկալ ցանցերում հիմնականում կիրառվում են NAT կոնֆիգուրացիայով։

    Քանի որ այս հասցեները լայն կիրառում ունեն լոկալ ցանցերում, բազմաթիվ օգտագործողների համակարգեր կոնֆիգուրացված են կատարելու հակադարձ DNS հարցումներ այս հասցեների տիրույթների համար։ DNS հարցումները այս տիրույթներից պետք է արագ զրոյական պատասխան ստանան, որպեսզի տեղի չունենա այդ հարցումների ներհոսքը գլոբալ ցանց, չծանրաբեռնվեն լոկալ DNS մեքենաները, և վերջնական օգտագործողների համակարգերը չդանդաղեն։

    Արձանագրության կարևոր կետերից մեկն այն է, որ այդ “լոկալ ցանցերը” չպետք է ներթափանցեն գլոբալ ցանցեր` ինտերնետ, քանի որ նրանց հասցեները ունիկալ չեն, և չկա որևէ իմաստ դրանք մշակելու։ Նույնը վերաբերվում է նաև այդ հասցեներին հետադարձ անուն` “Hostname” վերագրելուն, ինչը կատարվում է IN-ADDR.ARPA ծառի միջոցով։

    Սակայն, փորձը ցույց է տալիս, որ այդ լոկալ հասցեներից մեծ քանակությամբ DNS հարցումներ են ներթափանցում գլոբալ ցանց` ինտերնետ։ Մինչև 2001 թվականն այդ հարցումները հասնում էին անգամ մինչև գլխավոր սերվերներ (Nameserver), որոնցից շատերը պատասխանատու են IN-ADDR.ARPA-ի համար։ Այդ ամենից խուսափելու համար ստեղծվեցին առանձին սերվերներ, որոնց նպատակն է մերժել բոլոր նմանատիպ հարցումները և թեթևացնել գլխավոր սերվերների (Nameserver) աշխատանքը։

    Ստուգելու համար, թե կոնկրետ որ սերվերն է սպասարկում ձեր հարցումը, օգտագործեք հետևյալ հրամանը՝

    dig @prisoner.iana.org hostname.as112.net any

    ԷյԴիՍի ընկերությունը միացել է AS112 նախագծին և իր վրա է վերցրել տարածաշրջանում DNS հարցումների ֆիլտրի դերը։ Այս նախաձեռնությունը մեծ նշանակություն ունի գլոբալ ցանցի` ինտերնետի, աշխատանքի բարելավման համար։ Ծառայությանը կարող են անվճար միանալ ԷյԴիՍի-ի և AM-ի բոլոր ինտերնետ-պրովայդերները։ Կապվեք ԷյԴիՍի տեխնիկական բաժնի հետ, և մեր մասնագետները կմիացնեն ձեզ ԷյԴիՍի AS112 սերվերին։


    Սույն գրաֆիկում պատկերված են as112.adc.am մեքենային օրվա ընթացքում կատարված (5 րոպե տևողությամբ) հարցումները ։

    Մանրամասն տվյալների համար սեղմեք գրաֆիկին




    Վերջին 4 շաբաթում ստացված հարցումները և թարմացումները



    Վերջին 12 ամսում ստացված հարցումները և թարմացումները

 
Գլխավոր էջ | Ծառայություններ | Մեր մասին | Հետադարձ կապ
Copyright © Armenian Datacom Company, 2010
nslookup website testing
Կայքի քարտեզը | Իրավական տեղեկատվություն