|
Բաժանորդների սպասարկում և մոնիտորինգ
Փաստաթղթեր և գրականություն
Հաճախակի տրվող հարցեր

    Հաճախակի տրվող հարցեր

    Ո՞րն է օպտիկամանրաթելային կապի առավելությունը։

    Լայնաշերտ ինտերնետ միացման համար տվյալների հաղորդման տեխնոլոգիաներից (օպտիկամանրաթելային միացում, պղնձալարային միացում, DSL, անլար կապ և այլն) ամենահզոր և ամենաժամանակակիցն է համարվում օպտիկամանրաթելային ցանցը, որի դեպքում օպտիկամանրաթելային մալուխը հասցվում է մինչև բաժանորդ։ Մեծ հեռավորությունների վրա տեսապատկերների, ձայնի և տվյալների հաղորդման համար բարձր արագությամբ օժտված գծերի ստեղծման նպատակով օգտագործվող օպտիկամանրաթելային մալուխն ունի հսկայական հուսալի թողունակության հնարավորություն` հարյուրավոր գիգաբիթներ վայրկյանում։

    Համեմատաբար վաղուց մշակված, սակայն ցածր արագությունների պատճառով լայն տարածում չստացած շատ մուլտիմեդիա տեխնոլոգիաներ այսօր ամբողջովին հասանելի և իրագործելի են ոչ միայն կորպորացիաների, այլ նաև հանրության համար։ Այսօր բաժանորդները կարող են օգտագործել օպտիկական ինտերնետը ձայնի (Voice-over-IP), տեսապատկերի փոխանցման (Video-over-IP) և այլ նպատակներով:

    Սովորական պղնձալար հաղորդիչի փոխարեն օգտագործվում է օպտիկամանրաթելային հատուկ կվարցային մանրաթելերից կազմված թելիկ, որը առավել նման է ապակուն: Ռադիոալիքների փոխարեն մանրաթելի միջով անցնում է լուսային ճառագայթ, որը հնարավորություն է տալիս ապահովել տվյալների տեղափոխման հսկայական արագություններ:

    Օպտիկամանրաթելային կապը նպատակահարմար է օգտագործել տարբեր շենքերում (այդ թվում՝ բազմահարկ և բազմամուտքային) լոկալ ցանցերի միացման ժամանակ, ինչպես նաև տեղեկատվության անվտանգության և էլեկտրամագնիսական աղմուկներից պաշտպանման նկատմամբ հատուկ մեծ պահանջներ ունեցող ցանցերում։

    Օպտիկական մանրաթելը ներկայումս համարվում է տվյալների հաղորդման ամենակատարյալ ֆիզիկական միջավայրը, ինչպես նաև մեծ հեռավորությունների վրա տվյալների մեծ հոսքերի հաղորդման ամենահեռանկարային միջավայրը։ Այսօր մանրաթելային օպտիկան իրականում իր օգտագործումն է գտնում տվյալների հաղորդման հետ կապված բոլոր խնդիրներում։


    Որքա՞ն ժամանակում է կատարվում օպտիկամանրաթելային միացումը:

    Պայմանագրով ԷյԴիՍի ընկերությունը պարտավորվում է ծառայությունը տրամադրել 45 օրվա ընթացքում, սակայն հիմնականում միացումը կատարվում է շատ ավելի կարճ ժամկետում:


    Հնարավո՞ր է չվճարել միացման վճարը։

    Հիմնականում ոչ։ Միայն ընկերության կողմից հայտարարվող համապատասխան ակցիաների դեպքում։


    Ինչպիսի՞ն է ԷյԴիՍի ցանցի ծածկույթը։

    ԷյԴիՍի ցանցը ծածկում է Երևանը գրեթե ամբողջությամբ: Ցանցի ընդարձակման աշխատանքներ են կատարվում դեպի հյուսիս՝ Աբովյան քաղաքի ուղղությամբ, իսկ մոտ ապագայում նախատեսվում է ծածկույթ ապահովել Հայաստանի մյուս քաղաքներում:


    Ձեր ընկերությունը ունի՞ համակցում մյուս պրովայդեր ընկերությունների հետ։

    Այո, մեր ընկերությունն ինքնուրույն իրականացրել է համակցում բոլոր խոշոր պրովայդերների հետ։


    Ինչ՞ նպատակով է ստեղծված խնդիրների ահազանգերի տոմսակների համակարգը և ինչ՞ օգուտ է այն տալիս հաճախորդներին։

    Ահազանգերի տոմսակների համակարգը նախատեսված է հաճախորդների խնդիրները լուծելու համար։ ԷյԴիՍի ընկերության Բաժանորդների սպասարկման կենտրոնի կողմից ստացված ցանկացած խնդիր գրանցվում է այդ համակարգում, և ընկերության մասնագետները զբաղվում են այդ տոմսակներում նշված խնդիրների լուծմամբ։ Այսպիսով, իրականացվում է համակարգված և նվազագույն ժամանակային ռեսուրսի կորստով աշխատանք։


    Հնարավո՞ր է ստուգել ծառայության օգտագործման վիճակագրությունը։

    Բաժանորդի էջեր-ում կամ https://cip.adc.am կայքում մուտքագրելով նշանաբանները, որոնք ուղարկվում են Ձեր էլեկտրոնային հասցեին` Դուք հնարավորություն եք ստանում հետևել Ձեր կողմից ծառայության օգտագործման վիճակագրությանը։


    Կարո՞ղ եք առաջարկել գիշերային կամ այլ տարիֆներ։

    Այժմ մեր ծառայությունները նախատեսված են կազմակերպությունների համար և տարիֆները բազմազան են: Շուտով ծառայություններ են տրամադրվելու նաև բնակարանային բաժանորդներին և մշակվելու են նոր գրավիչ տարիֆներ։ Մեր բոլոր ընթացիկ տարիֆներին կարող եք ծանոթանալ ԷյԴիՍի ինտերնետային կայքի Ծառայություններ բաժնում, որը պարբերաբար թարմացվում է։


    Հաճախորդին անհրաժե՞շտ է ունենալ պրոքսիներ՝ ԷյԴիՍի ծառայություններին միանալու կամ էլեկտրոնային նամակների բաժանորդ (mail-client) տեղադրելու համար։

    Ոչ, պրոքսիի անհրաժեշտություն չկա։


    Ինչու՞ ձեր ընկերության կողմից տրամադրվող IP հասցեների քանակը սահմանափակ է։ Ինչու՞ հաճախորդը պետք է բացատրի մեկ IP-ից ավելի ստանալու անհրաժեշտությունը։

    IP հասցեները մեր տարածաշրջանում տրամադրվում են RIPE կազմակերպության կողմից։ RIPE կազմակերպությունը անկախ, ոչ առևտրային կազմակերպություն է, որը մեր տարածաշրջանում տեխնիկական համակարգման միջոցով իրականացնում է Ինտերնետի ենթակառուցվածքի ապահովում: IP հասցեների քանակը սահմանափակ է և յուրաքանչյուրի համար ԷյԴիՍի ընկերության կողմից տրվում է բացատրություն (կիրառման նպատակի վերաբերյալ)։


    Գոյություն ունե՞ն IP հասցեների և պորտերի վրա դրված սահմանափակումներ։ Ձեր ծառայությունները արդյո՞ք լիովին թափանցիկ են։

    Մենք չունենք IP հասցեների և պորտերի վրա դրված սահմանափակումներ և մեր ծառայությունները լիովին թափանցիկ են։


    Ինչ՞ են նշանակում կոնվերտորի լույսերը։

    Power` միացած է հոսանքի աղբյուրին,
    FDX` աշխատում է Full Duplex Mode ռեժիմում,
    FX100` աշխատում է 100Base-FX,
    TX100` աշխատում է 100Base-TX,
    FX link` պատասխանատու է օպտիկական մալուխի և մյուս ծայրի վերջնասարքի, աշխատունակության համար։ Եթե թարթում է, ապա առկա է FX տրաֆիկ,
    TX link` պատասխանատու է UTP մալուխի և հաճախորդի վերջնասարքի աշխատունակության համար։ Եթե թարթում է, ապա առկա է TX տրաֆիկ:


 
Գլխավոր էջ | Ծառայություններ | Մեր մասին | Հետադարձ կապ
Copyright © Armenian Datacom Company, 2012
nslookup website testing
Կայքի քարտեզը | Իրավական տեղեկատվություն