|
Բաժանորդների սպասարկում և մոնիտորինգ
Փաստաթղթեր և գրականություն
Հաճախակի տրվող հարցեր

    Բաժանորդների սպասարկում և մոնիտորինգ

    ԷյԴիՍի ընկերության գործունյա և նպատակաուղված կազմակերպչական կառուցվածը հնարավորություն է տալիս միավորել աշխատող համակարգի բոլոր տարրերը: Աշխատանքի գործընթացի շարունակական բարելավումը ապահովում է ընկերության հասանելիությունը բոլոր բաժանորդներին, և դա իրականացվում է 24 ժամ 7 օր աշխատանքի վերահսկմամբ, ինչի շնորհիվ բաժանորդներին տրամադրված կապն անխափան գործում է օպտիմալ ռեժիմում:

    Հաճախորդները կամ պոտենցիալ հաճախորդները կարող են գտնել բոլոր առաջացած հարցերի պատասխանները՝ դիմելով ԷյԴիՍի բաժանորդների սպասարկման կենտրոն, որի անձնակազմը օգնում է արագորեն գտնել առաջացող հարցերի պատասխանները և խնդիրների անհրաժեշտ լուծումները:

    ԷյԴիՍի բաժինների համակցված աշխատանքը համակարգվում է ընկերության կողմից մշակված` հաճախորդների հետ աշխատանքի և փոխհարաբերությունների կառավարման` CRM համակարգի միջոցով։ Այն իրենից ներկայացնում է ԷյԴիՍի ընկերության և հաճախորդների միջև համագործակցման ռազմավարություն՝ վաճառք, սպասարկում, գովազդ, նոր ապրանքների և ծառայությունների սահմանում, խնդիրների լուծում և այլն։ Այստեղ գրանցվում և ցանկացած ժամանակ հեշտությամբ օգտագործվում է հաճախորդների հետ աշխատանքի ընթացքի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։ CRM-ը նախատեսված է ընկերության բոլոր ստորաբաժանումների արդյունավետ համագործակցության համար, ինչը հնարավորություն է ընձեռում անմիջապես արձագանքել հաճախորդների ցանկացած ահազանգի, ինչպես նաև ապահովել ընկերության ընթացիկ աշխատանքի արդյունավետությունը։

    CRM համակարգի լայն հնարավորությունների շնորհիվ ընկերությունը պարբերաբար իրականացնում է հաճախորդների և նրանց պահանջարկի վերաբերյալ հավաքագրված տեղեկատվության վերլուծություն և կայացնում է համապատասխան (հաճախորդների համար ձեռնտու) որոշումներ (օրինակ՝ հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցման մշակում, որակի բարձրացում և այլ հնարավոր բարելավումներ)։

    ԷյԴիՍի ընկերությունը մշակել է իր ՏՏ համակարգերը` եվրոպական ստանդարտներին համապատասխան՝ հարմարեցնելով հայաստանյան շուկային (հաշվի առնելով հայկական օրենսդրական դաշտը, բաժանորդներին բնորոշ վարքագիծը)։ Այն համարվում է ժամանակակից հեռահաղորդակցման գործառույթների հիմնաքարը:


 
Գլխավոր էջ | Ծառայություններ | Մեր մասին | Հետադարձ կապ
Copyright © Armenian Datacom Company, 2012
nslookup website testing
Կայքի քարտեզը | Իրավական տեղեկատվություն